Հայաստանի տիեզերք արձակած արբանյակն աշխատում է՝ անելով լուսանկարներ. Սթարմուս, օր 4

09.09.2022 16:40
1005

Երևանում շարունակվել է «Սթարմուս VI» միջազգային փառատոնի շրջանակում անցկացող միջոցառումների շարքը։

Սեպտեմբերի 8-ին՝ փառատոնի 4-րդ օրը, մեկնարկել են մի շարք ուսումնական հաստատություններում դասախոսություններ ամբողջ փնջով։ «Սթարմուս» փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած ականավոր գիտնականները դասախոսություններով են հանդես եկել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Ռուս-հայկական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, Երևանի Հայբուսակ համալսարանում, Շիրակացի ճեմարանում, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, «Այբ» դպրոցում, Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայում։

«Սթարմուսի» շրջանակում տեղի է ունեցել նաև ասուլիս ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի և SATLANTIS-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն, գիտնական Խուան Թոմաս Հերնանի մասնակցությամբ, որի ժամանակ մանրամասներ են ներկայացրել Հայաստանի՝ տիեզերք արձակված առաջին արբանյակի՝ «ArmSat-1»-ի մասին։

«Արբանյակն աշխատում է, լուսանկարները կան, բայց չենք կարծում, որ ներկայումս կարիք կա այդ մասին բարձրաձայնելու։ Կան պատճառներ։ Գիտենք, որ արբանյակը կա, գիտենք, որ աշխատում է, գիտենք, որ գործողություններ կատարում է։ Ովքեր կաշխատեն նախագծի հետ, նրանք կիմանան»,- նշել է Գևորգ Մանթաշյանը։

Խուան Թոմաս Հերնանին էլ ընդգծել է, որ արբանյակը տիեզերք ուղարկելը դեռ առաջին քայլն էր միայն, հաջորդ քայլը լինելու է հայկական արտադրության արբանյակների գործարանի ստեղծումը։ «Հայաստանում գիտությունը զարգացնելու հարցում մեծ ջանքեր են պետք, և Հայաստանը ճիշտ ռազմավարություն է որդեգրել»,- նշել է գիտնականը։ Ասուլիսն մասնակցել են նաև NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայում թռիչքի էլեկտրոնիկայի բաժնի ղեկավար Արբի Կարապետյանն ու ավիատիեզերական ինժեներ Ժան֊Ժակ Դորդեյնը։

Փառատոնի հիմանական ծրագրի շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունեցել նաև երկու կոնֆերանսներ և պանելային քննարկումներ։ Իսկ երեկոյան էլ Ազատության հրապարակում մեկնարկել է Սթարմուս գիտության ճամբարը։ Այն եզակի հնարավորություն է ընձեռելու երեխաներին, պատանիներին և պարզապես գիտությամբ հետաքրքրվողներին մոտիկից ծանոթանալու գիտության տարբեր ճյուղերի վերջին նվաճումներին։

«Սթարմուս» փառատոնի շրջանակներում մեկնարկած «Գիտության ճամբարը» Ազատության հրապարակում կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը։ Երևանի Անգլիական այգում տեղակայված «Պլանետարումը» նույնպես սեպտեմբերի 8-11-ը՝ ժամը 20:00-23:00, Սթարմուս գիտության ճամբարի շրջանակներում ցուցադրումները կկազմակերպի լրիվ անվճար։

armtimes.com

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34