Հայաստանի ժուռնալիստների միությունն իր մտահոգություններն է ներկայացնում

01.07.2019 15:21
1140

Հայաստանի ժուռնալիստների միության մտահոգությունները ՀՀ Արդարադատության նախարարության կողմից www.e-draft.amհարթակում հանրային քննարկման ներկայացրած մի շարք օրենքներում, այդ թվում՝ ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի մասին։ Ըստ նախարարության՝ նպատակն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելն է:

1) Նախ, մտահոգիչ է այն հանգամանքը, որ նախագիծը մինչ e-draft.am-ում հանրային քննարկման ներկայացնելը նախապես չի քննարկվել շահագրգիռ անձանց (ԶԼՄ-ների և լրագրողական համայնքի) հետ։ Խորապես համոզված ենք, որ զանգվածային լրատվության միջոցներին վերաբերող ցանկացած նախագիծ նախ և առաջ պետք է քննարկվի և համաձայնեցվի ԶԼՄ-ների և լրագրողների հետ։

2) Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն վերաբերում է միայն նյութական կրիչի վրա թողարկվող (թղթային) ԶԼՄ-ներին և որևէ կերպ չի կարգավորում այն ԶԼՄ-ների գործունեությունը, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են բացառապես օնլայն տիրույթում (օրինակ՝ օնլայն լրատվական կայքեր)։

3) Կարծում ենք, որ ՀՀ-ում առկա է թղթային և օնլայն ԶԼՄ-ների կարգավիճակի հավասարեցման խնդիր։ Այս կապակցությամբ մի շարք ԶԼՄ-ներ դեռևս 2016թ. հայտարարություն են տարածել առ այն, որ թղթային եղանակով լույս տեսնող ԶԼՄ-ները ներկայումս գտնվում են անհավասար մրցակցային վիճակում՝ համեմատած օնլայն ԶԼՄ-ների հետ, որոնց մի մասը գործում է անվերահսկելի դաշտում, չունի իրավական կարգավիճակ և զբաղվում է գրագողությամբ։ Ուստի ժամանակն է, որ կարգավորվի օնլայն լրատվամիջոցների դաշտը։ Ամբողջական հայտարարությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.aravot.am/2016/06/02/699619/ ։ Այս կապակցությամբ պետք է նշել, որ քննարկվող նախագիծը ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլև ևս մեկ անգամ անհավասարության նշան է դնում թղթային եղանակով լույս տեսնող ԶԼՄ-ների և օնլայն ԶԼՄ-ների միջև։

4) Կարծում ենք, որ ԶԼՄ-ների հաշվառման համակարգը պետք է լինի ավելի ճկուն, քան նախագծով առաջարկվող համակարգն է։

Հայաստանի ժուռնալիստների միություն

analitik.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24