Հարցվածների 22.5 տոկոսը պատրաստվում է քվեարկել Տիգրան Ավինյանի, 13.8 տոկոսը՝ Հայկ Մարությանի օգտին

15.09.2023 20:26
951

«GALLUP International Association»-ի  Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ընկերության հարցումների համաձայն՝  հարցվածների 22.5 տոկոսը Երևանի ավագանու ընտրություններում պատրաստվում է քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» (Տիգրան Ավինյան) կուսակցության օգտին, 13.8 տոկոսը՝  «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ հարցման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Հարցումն իրականացվել է սեպտեմբերի 12-13-ը ընկած ժամանակահատվածում Երևանում՝ հեռախոսային հարցումների մեթոդով: Եղել է 802 հարցվող:

Հարցվածների 32.7 տոկոսը նշել է, որ ծանոթացել է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրին,  67.3 տոկոսը նշել է, որ չի ծանոթացել ծրագրերին:

Մասնակցելո՞ւ են արդյոք երևանցիները ավագանու ընտրություններին. 55 տոկոսը նշել է՝ միանշանակ այո, 13.8 տոկոսը՝ ավելի շուտ այո, 8.4 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 20.7 տոկոսը՝ միանշանակ ոչ: Այս հարցին դժվարացել է պատասխանել 2.1 տոկոսը: «Մեր փորձից ելնելով՝ այդ 13.8 տոկոսը, որոնք ասել են, որ ավելի շուտ կմասնակցեն, չեն գնում ընտրությունների: Այնպես որ՝ կարող ենք խոսել 55 տոկոսի մասին, որոնք հստակ ասել են, որ մասնակցելու են: Դա ավելի մեծ ցուցանիշ է, եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ»,-ասաց Նավասարդյանը:

Երևանցիներին հարցրել են, թե ո՞ր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին են պատրաստվում քվեարկել:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Տիգրան Ավինյան. նշել է 22.5 տոկոսը, «Ազգային առաջընթաց» կուսակցություն, Հայկ Մարության. նշել է 14.3 տոկոսը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, Անդրանիկ Թևանյան՝ 7.8 տոկոսը, «Հանրային ձայն» կուսակցությունների դաշինք, Արտակ Գալստյան՝ 6.7 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցություն, Մանե Թանդիլյան՝ 5.7 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցություն, Արտակ Զեյնալյան՝ 5.2 տոկոս, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Դավիթ Խաժակյան՝ 3.8 տոկոս, «Հաղթանակ» կուսակցություն, Վիկտոր Մնացականյան՝ 3.6 տոկոս, «Արդար Հայաստան» կուսակցություն, Նորիկ Նորիկյան՝ 2.3 տոկոս, «Ուժը հայրենյաց» կուսակցություն, Նելլի Հարությունյան՝ 1.9 տոկոս, «Միացյալ Հայաստան» կուսակցություն, Երվանդ Թարվերդյան՝ 1.3 տոկոս, «Հայաստանի եվրոպական կուսակցություն», Տիգրան Խզմալյան՝ 1.1 տոկոս, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն, Սուրեն Պետրոսյան՝ 1.1 տոկոս և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն, Արման Ղուկասյան՝ 1 տոկոս»,-ներկայացրեց Նավասարդյանը:

Այս հարցին դժվարացել է պատասխանել 9.9 տոկոսը, 11.6 տոկոսը հրաժարվել է այս հարցին պատասխանել:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 5-6-ը իրականացված հարցման արդյունքների համեմատ բոլոր կուսակցությունները աճ են գրանցել: Ըստ Նավասարդյանի՝ առավել աճ գրանցած կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, մոտ 6 տոկոսով բարելավել է ցուցանիշը: Ամենանվազ ցուցանիշով բարելավել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, նախորդ հարցման համեմատ 2.5 տոկոսով է աճել ցուցանիշը, նախորդը եղել է 11.8 տոկոս:

Իսկ ինչ վերաբերում է մյուս հարցերի պատասխաններին, ապա 92.3 տոկոսը նշել է, որ ընդհանրապես չի մասնակցել կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կազմակերպած հանդիպումներին: 4.7 տոկոսը նշել է, որ մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանդիպումներին, 0.6 տոկոսը նշել է , որ մասնակցել է «Ազգային առաջընթաց»  կուսակցության հանդիպումներին, 0.4 տոկոսը՝ «Ապրելու Երկիր» կուսակցության, 0.4 տոկոսը՝ «Մայր Հայաստան» կուսակցության, 0.1 տոկոսը՝ «Հանրային ձայն» կուսակցությունը, 0.1 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության, 0.1 տոկոսը՝ «Հաղթանակ» կուսակցության: «Ինչպես տեսնում ենք՝ գերակշիռ ցուցանիշը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջոցառումներին մասնակցությունն է»,-ասաց Նավասարդյանը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10