Դավթյան Սերյոժա. «Մարտական խաչ»-ի արժանացած 19-ամյա հերոսը

24.12.2021 14:56
1859

Դավթյան Սերյոժա Արթուրի. ծնվել է 2001 թ. օգոստոսի 16-ին Տեղ գյուղում: Սովորել է Տեղ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում: 2019 թ. զորակոչվել է բանակ, ծառայում էր Արցախի Հանրապետության Մարտունու զորամասում /Մարտունի 3-րդ պաշտպանական/:

Դպրոցն ավարտելուց հետո ծնողները պնդել էին, որ շարունակի ուսումը, քանի որ մաթեմատիկա շատ էր սիրում ու լավ էր սովորում, բայց Սերյոժան որոշել էր բուհ ընդունվել բանակից վերադառնալուց հետո: Բանակում լավ մաթեմատիկա իմանալն ու բնատուր տրամաբանությունը շատ էին օգնում Սերյոժային գնդացիրի հաշվարկները կատարելիս: Սերյոժան հրաշալի ծառայող էր, իր համեստությամբ, խելքով ու քաջությամբ բազմիցս էր աչքի ընկել ծառայության ընթացքում:

Սերյոժայի մասին մեզ հայրը՝ Արթուրն է, պատմում, հասուն տղամարդու ձայնը դողում է, զրույցի ընթացքում մի քանի անգամ խորը շունչ է քաշում, որպեսզի կարողանա զսպել արցունքները, բայց ցավը թաքցնել չի կարողանում ու լալիս է, այնպես, ինչպես տղամարդը միայն կարող է լաց լինել, դառը ծանր արցունքներով. «Երեք տղաներիցս ամենափոքրն էր, մեր տան ամենասիրելին էր: Կորոնավիրուսի պատճառով ծառայության ընթացքում չենք կարողացել տեսնել նրան: Հասկանում եք՝ մեր տղային չենք տեսել, մեր տղան մեր կարոտը սրտում զոհվեց, մենք էլ մնացինք նրա ծիծաղկոտ դեմքի, նրա ձայնի կարոտով:

Հերոս, հզոր տղա եմ ունեցել: Շատերն են պատմում, թե ինչպես է կռվել, ասում են, որ ոչ մի վտանգավոր առաջադրանքից չի հրաժարվել, նաեւ բազմաթիվ թիրախներ է խոցել: Նրա անձնվիրության ու հերոսության վկայությունը ստացած մեդալներն են, նաեւ իր պահած դիրքի չընկնելը: Մինչեւ հոկտեմբերի տասը ամեն առավոտ զանգահարում էր, պայմանավորված ժամ ունեինք, զանգահարում էր, ասում, որ ամեն ինչ լավ է, որ ամեն ինչ լավ է լինելու: Հոկտեմբերի 11-ից հետո լուր չունեինք: Հրամանատարները գիտեին, որ զոհվել է, բայց ոչ մեկը ոչինչ չէր ասում:

 Ամիսներ շարունակ փնտրել ենք նրան: Հետո ենք իմացել, որ 72 հոգով հրաման են ստացել մտնել Հադրութ, որն արդեն թշնամու ձեռքում էր, ընկել են շրջափակման մեջ եւ բոլորը զոհվել: Վեց ամիս լուր չենք ունեցել: 2021 թ. փետրվարի 6-ին ստացել ենք ԴՆԹ-ի պատասխանը: Փետրվարի 9-ին  հողին ենք հանձնել Գորիսի պանթեոնում:

Մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ինչու էին Դ-20-ի նշանառուին, ով նաեւ լավագույններից էր համարվում զորամասում, դուրս բերում կրակային դիրքից եւ ուղարկում Հադրութ: Շատ բաներ չեմ հասկանում, իհարկե, մեղավորներ կան, բայց եթե անգամ բացահայտվեն, որդիս հետ չի գա : Մենք մեր կյանքի իմաստն ենք կորցրել, կորցրել ենք նաեւ ապրելու ցանկությունը...»: 

Սերյոժա Դավթյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի եւ «Արիության» մեդալներով:                         

Տիգրանուհի Բադալյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08