Հայ գերիներին տեսակցելու և պահման վայրերում շրջելու գործընթացը շարունակական է լինելու․ Զառա Ամատունի

03.10.2022 16:24
945

Ադրբեջանում գերեվարված անձանց թվի հետ կապված վիճակագրական տվյալներ մենք չենք կիսում հանրության հետ, բայց մենք անմիջական կապի մեջ ենք համապատասխան անձանց ընտանիքների հետ։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հայ գերիներին, որոնց Ադրբեջանի իշխանությունները հաստատել են կազմակերպությանը, տեսակցել են սեպտեմբերի 23-ին:

«Ինչպես այլ դեպքերում, այս դեպքում ևս հնարավորություն է եղել շրջել այդ պահման վայրերով, այդ անձանց առողջական վիճակը ստուգել, իրենց ընտանիքների հետ կապ հաստատել, և, բնականաբար, այս գործընթացը շարունակական է»,- ասաց նա։

Անդրադառնալով համացանցում երեկվանից տարածված տեսանյութին, որտեղ ադրբեջանական ԶՈՒ-ի զինծառայողները գնդակահարում են գերեվարված հայ զինծառայողներին՝ Ամատունին հավելեց. «Նման տեսանյութերը և ցանկացած նյութեր, որոնք հայտնվում են համացանցում, անմիջապես տեսնում ենք, կողմերի հետ ունենում ենք քննարկում, հետադարձ կապ։ Հանրային հարթակում այս պահին մենք ոչինչ չենք կարող հայտարարել, քանի որ լինելով չեզոք մարդասիրական կազմակերպություն՝ իրավասություն չունենք անել որևէ հայտարարություն այս կապակցությամբ»:

https://www.armtimes.com/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10