Ի՞նչ կլինի ՀՀԿ-ական նախարարների, փոխնախարարների և մարզպետների հետ, եթե նրանք շարունակեն աշխատել Փաշինյանի կառավարությունում

13.05.2018 19:12
2131

Բոլոր քաղաքական ու հայեցողական պաշտոններում Հանրապետական կուսակցությունը՝ որպես քաղաքական միավոր, չի ներկայացնելու թեկնածուներ և չի մասնակցելու Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք պատասխանատու չենք Փաշինյանի կառավարության գործունեության համար»,- ասաց նա։

Է.Շարմազանովը նշեց, որ բոլոր այն քաղաքական ու հայեցողական պաշտոններում գործող կուսակցական անհատները, որոնք ցանկություն կունենան աշխատել, ՀՀԿ-ն նրանց ազատ կամքի վրա բռնություն չի գործադրի, չի հեռացնի կուսակցությունից, բայց միևնույն ժամանակ՝ նրանք չեն կարող մնալ՝ որպես կուսակցական.

«Այդ պատճառով մենք միջանկյալ լուծում կգտնենք և կսառեցնենք նրանց կուսակցական գործունեությունը, որովհետև անհասկանալի կլինի՝ կուսակցությունը դեմ է Փաշինյանի կառավարությանը, կուսակցականները մաս են կազմում Փաշինյանի կառավարությանը։ Դրա համար, որպեսզի որևէ խնդիր չլինի, նրանց կուսակցական գործունեությունը կսառեցնենք։ Մենք՝ որպես քաղաքական կուսակցություն, մաս չենք կազմում Փաշինյանի կառավարությանը, մենք ընդդիմություն ենք Փաշինյանի կառավարությանը և մենք քաղաքական պատասխանատվություն չենք ստանձնում այդ կառավարության համար»։

Է.Շարմազանովը, որպես օրինակ, մատնանշեց Դավիթ Տոնոյանին, որը ՀՀԿ-ական չէր, սակայն Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի անդամն էր, բայց առաջարկ է ստացել և համաձայնել է աշխատել. «Եթե, օրինակ, նա կուսակցական լիներ, կուսակցական գործունեությունը կսառեցվեր»։

Քաղաքական և հայեցողական պաշտոնների մեջ մտնում են նախարարները, փոխնախարարները և մարզպետները։ ՀՀ 10 մարզերից 6-ի ղեկավարները ՀՀԿ անդամներ են (2 մարզ մարզպետ չունի), մասնավորապես՝ Տավուշի մարզը 2014 թ. մայիսից ղեկավարում է Հովիկ Աբովյանը, Վայոց ձորը՝ 2014թ. նոյեմբերից՝ Հարություն Սարգսյանը, Սյունիքը` 2016թ. հոկտեմբերից՝ Վահե Հակոբյանը, Լոռու մարզը՝ 2011 թ. հուլիսից՝ Արթուր Նալբանդյանը, Գեղարքունիքը՝ 2017 թվականի մայիսից՝ Կարեն Բոթոյանը, Արմավիրը՝ 2006 թ.-ից՝ Աշոտ Ղահրամանյանը։

Այսօր լուրեր տարածվեցին Լոռու մարզպետի հրաժարականի մասին, սակայն Արթուր Նալբանդյանը շտապեց հերքել դրանք։

ՀՀԿ-ական մարզպետների պաշտոնավարման մասին հարցը երեկ կուսակցության խորհրդի նիստում չի քննարկվել։ Է.Շարմազանովը նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ով է հրաժարական տվել կամ մտադիր տալ. «Ով մնաց, աշխատեց, դա լինելու է մարզպետի և նոր կառավարության որոշումը»։

Է.Շարմազանովը նաև հավելեց, որ քաղաքապետների դեպքում խնդիր չկա, քանի որ այդ պաշտոնն ընտրովի է. «Քաղաքապետը համայնքի կողմից ընտրված է։ Ի՞նչ խնդիր կա։ Դա տեղական ինքնակառավարում է»։

168.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25