Հ1-ի եթերում այսօր «թեժ է լինելու»

05.12.2018 18:28
1181

Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որեւէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասել է Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտեւի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի (ժ. 21.00) թողարկումից հետո։

«Բայց քանի որ առաջին անգամն ենք նման բաց բանավեճ անցկացնելու, մասնագետներն էլ գտնում են, որ 11 գործչի դեպքում հնարավոր է եւ ասելիքը երկար լինի, կփորձենք ավելի ճկուն լինել ու անհրաժեշտության դեպքում բանավեճին ֆորմատից ավել՝ եւս կես ժամ տրամադրել»։

Նախատեսվել է, որ դեբատը կվարեն Արմեն Դուլյանը եւ Քրիստինե Մելքոնյանը։

Հիշեցնենք դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակների առաջին համարների անունները՝ Նիկոլ Փաշինյան («Իմ քայլը»), Գագիկ Ծառուկյան (ԲՀԿ), Արմեն Ռուստամյան(ՀՅԴ), Վիգեն Սարգսյան (ՀՀԿ),  Էդմոն Մարուքյան («Լուսավոր Հայաստան»), Արամ Սարգսյան («Մենք»), Արթուր Բաղդասարյան (ՕԵԿ), Լեւոն Շիրինյան («Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»), Լուսինե Հարոյան («Ազգային առաջընթաց»), Սուրեն Սահակյան («Քաղաքացու որոշում»), Վարուժան Ավետիսյան («Սասնա ծռեր»)։

yerkirmedia.am

 

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22