Ծավ. պատմության դրվագներ

26.03.2026 11:13
1442

Պատմաբան Գրիշա Սմբատյանը, ով հայտնի է իր բանահավաքչական գործունեությամբ, մարտի 25-ին Կապանի կենտրոնական էլեկտրոնային գրադարանում ներկայացրեց Ծավ գյուղի պատմությունը՝ բացահայտելով նրա ձևավորման, դժվարություններ ի և վերածննդի փուլերը, ինչպես նաև գյուղի հասարակական ու մշակութային կյանքի կարևոր դրվագները։

Խոսելով Ծավի մասին՝ Սմբատյանն ընդգծեց, որ թեև գյուղանվանը չի հանդիպում Ստեփանոս Օրբելյանի աշխատության մեջ, այն հնագույն բնակավայր է, ինչը հաստատում են տարածքում հայտնաբերված նախաքրիստոնեական դամբարանադաշտերը, որտեղ բավականին նյութեր են հայտնաբերվել։

Գ.Սմբատյանն անդրադարձավ նաև Դավիթ Բեկի ժամանակաշրջանին՝ ներկայացնելով այն պատմական պայմանները, որոնց հետևանքով գյուղը ժամանակավորապես դատարկվել էր։

Կարևորելով 19-րդ դարի վերջի վերաբնակեցման գործընթացը՝ շեշտեց, որ Ծավը վերաբնակեցվել է բնակիչների համառության և համատեղ ջանքերի շնորհիվ. «Փոքր գյուղ է, բայց ունի մեծ պատմություն»:

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև կրթության դերին․ «Նույնիսկ փոքր բնակավայրերում դպրոցների բացումը դիտվել է որպես առաջնահերթություն»,-նշեց պատմաբանը։

Դասախոսության ավարտին Գ.Սմբատյանը կարևորեց տարածաշրջանի գյուղերի պատմության ուսումնասիրման  և  այն գրի   առնելու անհրաժեշտությունը. «Եթե մենք չգրենք մեր գյուղերի պատմությունը, ուրիշները կգրեն՝ իրենց ուզած ձևով», – ասաց նա:

Նրա խոսքը եզրափակվեց պարզ, բայց խորքային մտքով՝ «Հայրենիքը սկսվում է գյուղից»։

 

Իզա Ասծատրյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40