Տեղ գյուղում կոմբայանվարը պատահմամբ հատել է սահմանը․ ադրբեջանցիները նրան առավոտից պատանդ են պահել. Hraparak.am

19.07.2021 18:34
6087

Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանին այսօր միջադեպ է տեղի ունեցել․ կոմբայնավարը պատահմամբ հատել է սահմանը, ինչից հետո ադրբեջանցիները արդեն մեր սահմանում կանգնեցրել են նրան։ Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը «Հրապարակ»-ի հետ զրույցում, մանրամասնելով միջադեպը, նշեց․

«Կոմբայնը մտել էր դաշտերը՝ հնձելու, մի 10 մետր մտել էր իրենց սահմանը։ Եկել էին, որ կոմբայնը տանեին։ Առավոտից սահմանապահ զորքերի հրամանատարի հետ մինչեւ հիմա բանակցությունների մեջ էինք, նոր պրծանք, ամեն ինչ ավարտվեց։ Կոմբայնավարի հետ ամեն ինչ նորմալ է, ընդամենը մի 10 մետր է խախտել, բայց արդեն մեր տարածքում են կանգնեցրել կոմբայնավարին, թե ինչո՞ւ ես մտել մեր տարածք։ Որեւէ վնաս չեն տվել կոմբայնավարին, ուղղակի առավոտից բանակցություններ էր գնում»։

Համայնքապետի խոսքով՝ ինքը տեխնիկա է բերել, հողը փորել են սահմանի երկայնքով, որպեսզի սահմանահատման դեպքեր այլեւս չլինեն․ «Իրենց ղեկավարություն էլ եկավ, պայմանավորվեցինք, որ նման դեպքեր չլինեն։ Այդ սահմանից մինչեւ ձորի բերան 12 մետր է, այն ժամանակ, թե սահմանը ո՞նց են գծել, չգիտեմ, ձորի բերանից 12 մետր դեպի մեզ են գծել, որ ձորի բերանով գծեին, կպրծներ, կգնար։ Այդ մարդը 12 մետր գնացել է, հետո հետ է եկել, դա հիմք են ընդունել եւ եկել են մեր տարածքում կոմբայնավարին կանգնեցրել են․․․․ Իրենք GPS-ն են ցույց տալիս, թե մեր տարածքն է, ես էլ գյուղատնտեսական տեխնիկա եմ բերել, ռուսների, իրենց եւ մեր ներկայությամբ գծել ենք, որ այդ տարածքները էլ չխախտվեն»։ 

 

Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սյունիքում տեղի ունեցածի մասին

01.10.2026 20:08

Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

01.10.2026 18:21

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.10.2026 14:47