Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

23.11.2022 14:13
974

 ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Կովկասյան տարածաշրջանում դրական դեր է խաղում Հայաստանի և մյուս մասնակիցների ջանքերը խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերելու, սահմանների իրավական ձևակերպման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ Մինչդեռ լարվածությունը պահպանվում է հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է Զասը։

Նրա խոսքով ՝ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի միջոցով ստացվող տեղեկատվությունը հաստատում է, որ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին:

«Այդ առիթով Հավաքական անվտանգության խորհրդի երեք արտահերթ նստաշրջանների քննարկումները (մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին) նվիրված էին Հայաստանի Հանրապետության համար առաջացող սպառնալիքներին։ Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը ՝ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության եզրակացությունների և առաջարկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին»,- ասել է Զասը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40