Հայաստանից դեռևս ազդանշաններ չեն ստացվել Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ․ Գալուզին

29.06.2026 17:30
405

Հայաստանից դեռևս ազդանշաններ չեն ստացվել Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ․ RTVI-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Գիտեք, հայկական կողմից դեռևս նման ազդանշաններ չեն ստացվել։ Ավելին, հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Երևանը չի քննարկում Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի ապամոնտաժման հարցը», – նշել է փոխնախարարը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կատարում է Գյումրիի ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները և նույնը ակնկալում է նաև Հայաստանից։

Գալուզինի խոսքով՝ Հայաստանում որոշ ուժեր և արևմտամետ ոչ կառավարական կազմակերպություններ (ՀԿ) փորձում են վարկաբեկել Ռուսաստանի ռազմական ներկայությունը երկրում, «սակայն այդ բոլոր փորձերն ապարդյուն են»։

Անդրադառնալով «Թրամփի երթուղուն»՝ պաշտոնյան նշել է, որ դրա իրագործման հեռանկարը «միանշանակ չէ», բայց նախագիծը «միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից»։ Ըստ Միխայիլ Գալուզինի՝ «Թրամփի երթուղի» նախագիծն այնպես չէ, որ առաջացել է «ոչ մի տեղից»։

«2022-2023 թվականներին Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման հետ կապված բոլոր հարցերը, իսկ նման կապերի վերականգնումը հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական համաձայնագրերի մաս էր կազմում, քննարկվել են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում՝ երեք պետությունների կառավարությունների ղեկավարների տեղակալների մակարդակով», – հիշեցրել է Միխայիլ Գալուզինը։

Ինչպես նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը, «հենց այդ ժամանակ էլ քննարկվել են երկաթուղային կապի վերականգնման եղանակները»։

«Մեկ այլ բան էլ, որ մեր մեղքով չէ, որ այս քննարկումները, այս երկխոսությունը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ընդհատվել են։ Այն հիմա շարունակելը չափազանց դժվար է, քանի որ Հայաստանն, ինչպես ես հասկանում եմ, ամերիկյան կողմին խոստացել է ապագա երկաթուղու կանոնադրական կապիտալի 49%-ը», – նշել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայից հետո իրանական կողմը դժվար թե հիացած լինի Միացյալ Նահանգների ներկայությամբ իր սահմաններից անմիջապես հյուսիս։ Ավելին, որոշ փորձագետներ կարծում են, որ չինական կողմը նույնպես դժվար թե գոհ լինի ամերիկյան կողմի՝ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա տրանսպորտային և լոգիստիկ երթուղու որոշակի հատվածի վերահսկմամբ՝ «Թրամփի երթուղու» տեսքով։

Գալուզինը հիշեցրել է, որ հայկական երկաթուղիները կառավարվում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունն է։ Տարանցումը Հայաստանով պետք է իրականացվի Եվրասիական տնտեսական միության նորմերին և կանոնակարգերին համապատասխան, որից Հայաստանը, ինչպես պնդում է, չի ցանկանում դուրս գալ։

«Վերջապես, «Թրամփի երթուղին» կանցնի ռուս սահմանապահների կողմից պահպանվող տարածքով, որոնք տասնամյակներ շարունակ պահպանել են Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ՝ իրենց հայ գործընկերների հետ միասին։ Այսպիսով, այսպես թե այնպես, Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության կարծիքը պետք է հաշվի առնվի», – նշել է Միխայիլ Գալուզինը։

Պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացը սկսվել է, և Երևանը գործնական քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ։ Նա հավելել է, որ ԵԱՏՄ անդամների համար «անընդունելի է» այն իրավիճակը, երբ Հայաստանն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին միանալու իր մտադրությունը՝ «շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության բոլոր առավելություններից»։ Հետևաբար, Մոսկվան «լավ չի հասկանում», թե ինչու Հայաստանի ղեկավարությունը չի շտապում հանրաքվե անցկացնել այդ միավորումներին անդամակցության հարցով։

Դիվանագետի խոսքով՝ մինչև դեկտեմբեր «մասնագետները կմշակեն ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը կասեցնելու հնարավոր հետևանքների ինչպես տնտեսական, այնպես էլ իրավական կողմերը»։
 
 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12