Բաքուն արձագանքել է գերիների վերաբերյալ Երևանի հայտարարությանը

28.02.2025 19:28
3143

Ադրբեջանը «մարդասիրական վերաբերմունք է դրսևորել» և «հետևելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ստանձնած պարտավորությանը»՝ ազատ է արձակել ու հայրենադարձել ավելի քան 200 հայերի, որ ռազմագերիներ էին կամ պահվող անձինք, ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը:

Բաքվում պահվող հայ գերիների վիճակի մասին ՀՀ արտգործնախարարության այսօրվա հայտարարության մեջ նշվում է, որ խորը մտահոգված են Բաքվի դատավարություններից տարածվող տեսագրություններից ու լուսանկարներից, կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների տեղեկություններից:

Այխան Հաջիզադեն ասել է նաև, որ հայ գերիներից մի քանիսը ազատ արձակվելուց հետո ձերբակալվել ու հարցաքննվել են Հայաստանի իշխանությունների կողմից։ Պաշտոնական Բաքուն մարդասիրության «մեծ ժեստ» է անվանում նաև այն, որ 2023 թվականին ավելի քան 10 հազար զինծառայողներին թույլ են տվել հեռանալ ադրբեջանական տարածքներից։

Հայաստանի արտաքին գերատեսչությունից վստահեցրել էին՝ շարունակում են «միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված և մարդասիրական արժեքները կարևորող գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա»:

Հայկական կողմի հայտարարությունը, ըստ պաշտոնական Բաքվի, ցույց է տալիս, թե այս դատավարությունից «որքան է նյարդայնացած Հայաստանի քաղաքական վերնախավը, որը բացահայտորեն աջակցել է Ադրբեջանի դեմ ագրեսիային»։

«Հայաստանի պետական պատասխանատվությունը և այլ անօրինական գործողությունները՝ որպես օկուպանտ և ագրեսիվ երկիր, փաստ է, որը չի կարելի հերքել։ Հանցագործներին պատասխանատվության ենթարկելը արդարացի է, որը քաղաքական մանիպուլյացիաների չի կարող ենթարկվել։ Հայաստանն այսօր փոխանակ ողջունի պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող մարդկանց դատավարությունը, դրանք անվանում է «բեմականացված», - ասել է Հաջիզադեն։

Պաշտոնական Երևանն էլ նաև շեշտել էր, որ «հայազգի ռազմագերիները, պատանդները և այլ պահվող անձինք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս նրա կողմից ստանձնած հանձնառությունների և միջազգային պարտավորությունների: Հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում»:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40