Հայաստանում ընթանում է 5–րդ հայ–ռուսական առողջապահական համաժողովը

21.10.2019 16:35
1237

Երևանում կազմակերպված համաժողովին մասնակցում են Ռուսաստանի առողջապահության նախարարության առանցքային բաժինների ղեկավարները, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչները։

Հայաստանում մեկնարկել է հայ–ռուսական առողջապահական ամենամյա համաժողովը։ Երկու երկրի փորձագետները կքննարկեն հասարակական առողջության, հակամիկրոբային ռեզիստենտության (հակաբիոտիկների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա` խմբ.) հետ կապված հարցեր, ինչպես նաև կքննարկեն առողջապահության և կենսաբժշկության ոլորտի նորարարությունները։

Ռուասաստանի առողջապահության փոխնախարար Տատյանա Սեմյոնովան լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանից ժամանել են ոչ միայն գերատեսչության առանցքային բաժինների ներկայացուցիչները, այլ նաև գիտական և կրթական հաստատությունների առաջատար մասնագետները` իրենց մշակումներով և ձեռքբերումներով։ Նրանք պատրաստ են իրենց գիտելիքները փոխանցել Հայաստանի գործընկերներին և ծանոթանալ նրանց աշխատանքի փորձին։

«Համաժողովը կարևոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Կարևոր է ունենալ համախմբված մարտավարություն կենսանվտանգության հարցերում, քննարկել կենսաբժշկության ոլորտում աշխատելու հարցերը, ոսկրածուծի և ցողունային բջիջների հետ կապված թեմաները», – ասաց նա։

Заместители министров здравоохранения РФ и РА Татьяна Семенова и Анаит Аванесян на армяно-российском форуме по здравоохранению (21 октября 2019). Еревaн
© SPUTNIK / ARAM NERSESYAN
Տատյանա Սեմյոնովան ու Անահիտ Ավանեսյանը

 

Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են ընդհանուր խնդիրները քննարկելու և մյուս երկրների փորձն ուսումնասիրելու համար։ Նա կարծում է, որ համաժողովը կարող է ավելի խորացնել ու կապեր հաստատել բժշկության ոլորտում։ Ավանեսյանի խոսքով` քննարկվում է հարցերի լայն շրջանակ, և մշակվում են տարբեր հիվանդությունների դեմ պայքարի միասնական ռազմավարություններ։

«Անցած տարի քննարկվել են ուռուցքաբանական խնդիրներ, և համաժողովից հետո ավելի սերտ համագործակցություն է հաստատվել, փորձագետները սկսել են ավելի համախմբված աշխատել, և փորձի փոխանակումն ավելի արդյունավետ է դարձել», – ասաց նա։

Հիշեցնենք` հայ–ռուսական առողջապահական համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2014թ–ի նոյեմբերի 7–ին Երևանում, դրան մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։ Դրանից հետո ամեն տարի համաժողովն անցկացվում է Ռուսաստանում կամ Հայաստանում, քննարկում են առողջապահության ոլորտի տարբեր թեմաներ։



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40