Կապանի 90-ամյա թատրոնը լուսանկարներում և փաստաթղթերում

20.03.2025 16:25
681

Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-ամյա հոբելյանի շրջանակում Կապանի երկրագիտական թանգարանում մարտի 20-ին բացվեց ցուցադրանք։ Թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը ցուցադրանքի բացման խոսքում նշեց, որ թեպետ թատրոնի հիմնադրման տարեթիվը 1935 թվականի սեպտեմբերն է, բայց մինչ այդ Կապանում, մասնավորապես հանքափորների շրջանում, գործել են շրջիկ թատրոններ։ Այդ մասին հիշատակություններ կան, ի մասնավորի Գրիգոր Արծրունու «Մշակ» թերթում։ Կապանի թատրոնն իր գործունեությունը սկսեց Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսի բեմադրությամբ։

Կապանի պետթատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը երախտագիտություն հայտնեց թանգարանի կոլեկտիվին՝ թատրոնի պատմությունն առանձին ցուցադրանքով ներկայացնելու համար։ Նա համոզմունք հայտնեց, որ ցուցադրանքը հիմք կդառնա թատրոնի 90-ամյա պատմությանը նվիրված գիրք ստեղծելու համար։

Օրվա խորհրդին պատշաճող խոսք ասաց Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Խաչատրյանն առաջարկություն արեց դպրոցներում պատմության առարկայի մի դասաժամ տրամադրել, որ աշակերտները ծանոթանան իրենց քաղաքի թատրոնի պատմությանը։

Պաշտոնական արարողությունից հետո թանգարանի տնօրենը ներկաներին ծանոթացրեց ցուցադրանքին, որում ըստ ժամանակահատվածների ներկայացված էր թատրոնի անցած ուղին՝ լուսանկարներում, փաստաթղթերում, լրագրային հրապարակումներում։

Առանձին վահանակ էր նվիրված թատրոնի երջանկահիշատակ տնօրեն Կամո Արզումանյանին և երջանկահիշատակ գեղարվեստական ղեկավար Վազգեն Սարգսյանին։

Ամենավերջին վահանակը ներկայացնում էր թատրոնի ներկան, թատրոնի ժամանակակից սերնդին։

 

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Վահրամ Օրբելյան և Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40