Հայաստանն Ադրբեջանից չի ստացել Երասխի գործարանի վերաբերյալ որևէ պաշտոնական նամակ

20.07.2023 17:21
890

 Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունն Ադրբեջանից չի ստացել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը դադարեցնելու պահանջով որևէ պաշտոնական գրություն կամ նամակ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին նամակ է ուղղել, որով Ադրբեջանի կառավարությունը պահանջում է դադարեցնել գործարանի կառուցումը:

«Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի, պաշտոնապես որևէ գրություն և նամակ չի ստացել Ադրբեջանի բնպահպանության և բնական պաշարների նախարարությունից»,-ասաց մամուլի քարտուղարը:

Նախարարությունը նման «նամակի» մասին տեղեկացել է ադրբեջանական տեղեկատվական դաշտում, այդ թվում «Տելեգրամ»-ի ալիքներում արված հրապարակումներից:

«Երբ կստանանք պաշտոնական նամակ, այդ ժամանակ կուսումնասիրենք, սահմանված կարգով ընթացք կտանք եւ կարձագանքենք»,-նշեց Հակոբյանը:

Նախարարությունից միևնույն ժամանակ հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է շրջակա միջավայրի ոլորտում ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունների կատարմանը:

Երասխում կառուցվում է հայ-ամերիկյան մետալուրգիական խոշոր գործարան՝ 70 միլիոն ԱՄՆ դոլար ներդրմամբ։ Ադրբեջանը պարբերաբար թիրախավորում, գնդակոծում է գործարանի տարածքը՝ խոչընդոտելով շինարարական աշխատանքները: Գործարանի սեփականատեր ամերիկյան «ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» և «ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊ ընկերությունները Ադրբեջանի կողմից գնդակոծությունների վերաբերյալ տարածած հայտարարությունում ընդգծել էին, որ անզեն բանվորերի ուղղությամբ կրկին կրակահերթ արձակելու պարագայում ընկերությունները դա կդիտեն ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ, որը ոչ թե բնապահպանական շարժառիթ ունի, այլ զուտ քաղաքական որոշում է:Գործարանի տարածքում նաև բարձրացվել էին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները:

Աննա Գրիգորյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34