Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ–ում ոչ թե պայմանագիր, այլ փոխըմբռնման հուշագիր կստորագրեն. ԶԼՄ

05.08.2025 18:54
483

Հայաստանն ու Ադրբեջանը ուրբաթ Վաշինգտոնում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն՝ պարտավորվելով ձգտել խաղաղության։ Այս մասին հայտնում է Middle East Eye–ը (MEE)՝ հղում անելով իրավիճակին քաջատեղյակ տարածաշրջանային աղբյուրներին։

Ավելի վաղ Վաշինգտոնում Կովկասի հարցերով լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն X սոցցանցում հղում անելով բազմաթիվ աղբյուրների` հայտնել էր, որ Բաքուն և Երևանը պատրաստ են արդեն այս շաբաթ Վաշինգտոնում հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին։ Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Սպիտակ տանն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։

«Աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ստորագրման արարողության համար», – ասվում է Middle East Eye-ի հրապարակման մեջ։

Պարբերականը գրել է, որ թեև մարտին Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության էին եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն շարունակում է մի քանի լրացուցիչ պայման պնդել նախքան համաձայնագիրը ստորագրելը, այդ թվում՝ ՀՀ սահմանադրության փոփոխությունը։

«Ինչպես նշել են աղբյուրները, ակնկալվում է, որ երկու առաջնորդները պետք է ստորագրեն «մտադրությունների նամակ», այլ ոչ թե խաղաղության համաձայնագրի նախագիծ, ինչը Թրամփին համար կապահովի դիվանագիտական այն նվաճումը, որին նա ձգտում է հասնել տարածաշրջանում անցյալ ամսվանից», – ասվում է հոդվածում։

Խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտներից մեկը շարունակում է մնալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի տարածքով։

Հոդվածում նշվում է, որ նախորդ ամիս Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը պաշտոնապես առաջարկեց, որ ամերիկյան ընկերությունը վարձակալի և շահագործի միջանցքը 100 տարով՝ տրանսպորտային երթուղու անվտանգության և հուսալիության վերաբերյալ երկու կողմերի մտահոգությունները վերացնելու համար։ Սակայն Հայաստանը մերժեց այդ առաջարկը` հայտարարելով, որ իր ինքնիշխան տարածքը վարձակալության չի տա որևէ երրորդ երկրի։

Բանակցություններին ծանոթ տարածաշրջանային աղբյուրը MEE-ին հայտնել է, որ Թուրքիան ի սկզբանե առաջարկել էր միջանցքը կառավարելու համար մասնավոր ընկերություն ստեղծելու գաղափարը, որը հավանության կարժանացնեին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։

«Սակայն հայկական կողմը պահանջել է, որ ընկերությունը գործի նաև Նախիջևանի կողմում, ինչն անընդունելի էր Բաքվի համար», – պարզաբանել է աղբյուրը։

sputniknews.ru

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34