Հայաստանն ու Արցախը միայն Ռուսաստանի (ոչ թե ՀԱՊԿ-ի) և Իրանի աջակցությամբ կարող են միշտ պաշտպանվել թշնամի Ադրբեջանից ու Թուրքիայից և օրեցօր հզորանալ. Սյունիքում և Արցախում օր առաջ պետք է տեղակայվեն Ռուսաստանի և Իրանի ամենահզոր ռազմաբազաները

06.06.2023 11:43
838

Նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում, միշտ համոզմունքով փաստել և փաստում եմ, Հայկական բարձրավանդակում բնակվող հայերիս համար Հայաստանի ու Արցախի արտաքին ռազմաքաղաքական և տնտեսական համագործակցության բնական ուղին, ասել է թե՝ ճշմարիտ ճանապարհը Հայաստանի և Արցախի ազնիվ ու հավատարիմ բարեկամությունն ու ռազմավարական դաշնակցությունն են Ռուսաստանի և Իրանի հետ (կրկնում եմ․ ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ բացառապես Ռուսաստանի և Իրանի հետ, քանզի, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին (Ադրբեջանը կրկին ներխուժել էր Հայաստանի ինքնիշխան տարածք) ՀԱՊԿ-ը հիմնականում, իր թուրքական շահերից ելնելով, ցույց տվեց, որ ինքը չի կարող լինել Հայաստանի ազնիվ, հավատարիմ ու ռազմավարական դաշնակիցը)։

Հայաստանի, Արցախի ու հայ ազգի անվտանգությունը, hատկապես այսօր, վտանգված է թշնամի Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Երբ Ադրբեջանի իշխանությունը գրեթե ամեն օր հայտարարում է Արցախն Ադրբեջանի կազմում լինելու, Զանգեզուրի, Սևանի և Երևանի՝ ադրբեջանական տարածք լինելու և այդ տարածքների նկատմամբ հավակնություններ ունենալու, իսկ Թուրքիայի իշխանությունն անընդհատ խոսում է «Զանգեզուրի միջանցքով» թուրքական աշխարհ կառուցելու մասին, Հայաստանի, Արցախի և հայ ազգի անվտանգության ապահովումը դարձել է օրախնդիր-պահանջ: Շրջապատված լինելով Ադրբեջան և Թուրքիա թշնամի պետություններով, զրկված լինելով զարգացման համար անհրաժեշտ բավարար նյութատնտեսական ռեսուրսներից՝ Հայաստանը, Արցախն ու հայ ազգն իրենց անվտանգության ապահովման հարցում պետք է ապավինեն հայ ազգի իսկական բարեկամ ու ռազմավարական դաշնակից պետությունների՝ Ռուսաստանի և Իրանի աջակցությանը: Այսինքն՝ Հայաստանը, Արցախն ու հայ ազգը թշնամի Ադրբեջանի և Թուրքիայի կոնկրետ սպառնալիքներից պաշտպանելու նպատակով՝ հայերիս համար խիստ անհրաժեշտ է Ռուսաստանի և Իրանի մշտական աջակցությունը: Ավելին, հետպատերազմյան (44-օրյա պատերազմ) Հայաստանն ու Արցախը միայն Ռուսաստանի (ոչ թե ՀԱՊԿ-ի) և Իրանի աջակցությամբ կարող են միշտ պաշտպանվել թշնամի Ադրբեջանից ու Թուրքիայից և օրեցօր հզորանալ: Հավաքական արևմուտքի կողմից Հայաստանն ու Արցախը թշնամի Ադրբեջանին և Թուրքիային հանձնելու քաղաքականությունը շարունակվում է ամեն օր։ Թուրքիան, տարբեր հիմնավորումներով, Ադրբեջանի տարածքում մեծացնում է իր ռազմական ներկայությունը, որի իրական նպատակը Հայաստանի ու Արցախի դեմ ռազմական նոր ագրեսիա սանձազերծելն է՝ Արցախը, Սյունիքը և գուցե ամբողջ Հայաստանը հայաթափելու և իր ցեղասպան քաղաքականությունն ավարտին հասցնելու համար: Միայն Սյունիքում և Արցախում Ռուսաստանի և Իրանի ամենահզոր ռազմաբազաներ տեղակայելով մենք կկարողանանք վերականգնել և միշտ պաշտպանել Հայաստանի ու Արցախի տարածքային ամբողջականությունը, հայ ազգի ազգային, քրիստոնեական պատմական արժեքներն ու հայ ազգի անվտանգությունը։ «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցությունը դիմում է Հայաստանի գործող իշխանություններին․ ելնելով բացառապես Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի ազգային պետական շահից, Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի անվտանգությունն անսասան պաշտպանելու համար, օր առաջ ձեռնամուխ եղեք Սյունիքում և Արցախում տեղակայել Ռուսաստանի և Իրանի ամենահզոր ռազմաբազաները, որոնք միակ հուսալի պաշտպանությունը կլինեն թշնամի Ադրբեջանի և Թուրքիայի հավակնությունների դեմ՝ ապահովելով Հայաստանի, Արցախի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու հայ ազգի անվտանգությունը:



«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ Խաչիկ Ասրյան

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08