Մելիքսեթ Պողոսյանի խոսքը Բանակի օրվա կապակցությամբ

28.01.2025 10:50
1029

Հայոց բանակի սիրելի մարտիկներ, սպաներ և հրամանատարներ

ԵԿՄ զինակից ընկերներ և կամավորականներ

Հայրենակիցներ

1992 թվականից սկսած հունվարի 28-ը մեզանում տոնական և մեծանշանակ օր է։

Այդ օրը հանրապետության կառավարությունն ընդունեց որոշում «ՀՀ պաշտպանության նախարարության մասին», որով ազդարարվեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։

Եվ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, ամբողջ հայ ժողովրդի օրհնությամբ ու ակտիվ դերակատարությամբ, ծնվեց մեր բանակը։

Երեք տասնամյակ շարունակ հայոց բանակը քանիցս ցույց տվեց իր մարտունակությունը, հայոց արժանապատվությանն ու հողուջրին իր նվիրվածությունը։

Ներկայումս մեր երկիրը և մասնավորապես Սյունիքը կանգնած են բազում մարտահրավերներին դեմ հանդիման։

Այս պայմաններում հայոց ազգային բանակը (առավել քան երբևէ) շարունակում է մնալ իբրև բացարձակ ու անսակարկելի արժեք և մեր երկրի ու ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավոր։

Տոնական այս օրը շնորհավորում եմ հայոց բանակի մարտիկներին, սպաներին ու հրամանատարներին, առաջին հերթին՝ մարտական դիրքերում ծառայություն իրականացնող մեր զինվոր զավակներին,  մաղթում հաջողություններ մարտական պատրաստականության գործում։

Իմ շնորհավորանքն եմ հղում հայրենակիցներիս՝ մեր ամենասիրելի ու ամենանվիրական զավակի՝ հայոց ազգային բանակի ծննդյան օրվա կապակցությամբ։

Հայոց ազգային բանակը ստեղծվել է հազարավոր հայորդիների կյանքի գնով։ Ուստի և խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքի գնով տեր կանգնեցին հայոց պետականությանը, հայոց արժանապատվությանն ու մեր սահմաններին։

Տոնական այս օրը նաև հույս եմ հայտնում, որ հայոց բանակն այսուհետ նույնպես կգտնվի մեր ամբողջ ժողովրդի, ինչպես և հայոց պետության համակ ուշադրության ներքո։

Հարգանքով՝

Մելիքսեթ Պողոսյան

Սյունիքի մարզի ԵԿՄ նախագահ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40