Հայաստանն ու Իրանը քննարկում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի փոփոխությունները

11.03.2021 10:21
1129

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը գործուղվել է Իրան` պայմանագրում փոփոխությունները նախապատրաստող աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով։

Հայաստանն ու Իրանը պատրաստվում են փոփոխություններ իրականացնել «Հայաստան-Իրան. գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի պայմանագրում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մարտի 9-10-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն` պայմանագրում փոփոխությունները նախապատրաստող աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով։

Sputnik Արմենիայի այս տեղեկությունները հաստատեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից` հավելելով, որ Իրանի հետ կնքված «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի գործող պայմանագրի ժամկետն 2026թ.–ին ավարտվում է։

«Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում գործող պայմանագրի ժամկետի ավարտին նախատեսվող նոր պայմանագրի ժամկետների պայմանների հետ կապված»,– հայտնեցին նախարարությունից։

Թե կոնկրետ ինչ փոփոխություններ են քննարկվում իրանական կողմի հետ, առայժմ չի հրապարակվում, բայց և միաժամանակ ոչինչ էլ չի բացառվում, այդ թվում` Իրանից ներկրվող գազի ու Հայաստանից արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալների ավելացման հնարավորությունը։

Նշենք, որ գործող պայմանագրով Հայաստանն Իրանից տարեկան շուրջ 300-400 մլն խորանարդ մետր գազ է ստանում, որի դիմաց Իրանին 1-1.2 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա է մատակարարում։ Իրանից ներմուծվող գազի ծավալը կազմում է Հայաստանի պահանջարկի շուրջ 15%-ը։ Գազի հիմնական մատակարարը շարունակում է մնալ Ռուսաստանը։

Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը, սակայն, իրականում շատ ավելի մեծ է, դրանով հնարավոր է տարեկան մինչև 1.2 մլրդ խմ գազ մատակարարել Հայաստան, իսկ գազատարի արդիականացման ու ճնշման ավելացման դեպքում մատակարարվող գազի ծավալը հնարավոր է հասցնել  2-2.3 մլրդ խմ–ի։

Միաժամանակ, Իրանի  հյուսիսային շրջաններում տարեցտարի ավելանում է հայաստանյան էլեկտրաէներգիայի պահանջարկը։

2019թ.–ի հուլիսին Թեհրանում կայացած Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Իրանը քննարկում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալների վերանայման հնարավորությունը։

Իրան–Հայաստան էներգետիկ համագործակցության մեկ այլ կարևոր բաղադրիչ է նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը, որի վերաբերյալ նույնպես 2019թ.–ին Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ իրանական կողմի հետ բանակցություններում որոշակի հստակություն է ձեռք բերվել։ Ըստ նրա, Մեղրիում ՀԷԿ-ի կառուցումից հետո դրանում արտադրվող էլեկտրաէներգիան 10-15 տարվա ընթացքում գնելու է իրանական կողմը։ Սա, Գրիգորյանի գնահատմամբ, թույլ կտա ավելացնել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրով Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալը` հասցնելով այն տարեկան մինչև 1 մլրդ խմ-ի։

Sputnik Արմենիան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից փորձեց ճշտել նաև, թե արդյո՞ք փոխնախարար Հակոբ Վարդանյանի երկօրյա այցի օրակարգում ներառված է նաև Մեղրի ՀԷԿ–ի շինարարության ու երկու երկրների էներգետիկ համագործակցության վրա դրա հնարավոր ազդեցության հարցը։

«Որևէ նախնական կամ ավարտուն պայմանավորվածություն չկա։ Փոխնախարարի այցի ընթացքում աշխատանքային քննարկումներից հետո, եթե հրապարակման ենթակա տեղեկություն լինի, բնականաբար կհրապարակվի»,– Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեցին նախարարությունից։

Թե որքանով Մեղրի ՀԷԿ–ի կառուցման ծրագրի վրա կազդի ՀՀ Սյունիքի մարզի սահմանների փոփոխությունը, ևս այս պահին հայտնի չէ, կամ առնվազն` չի բարձրաձայնվում։

«Հայաստան-Իրան. գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը ստորագրվել է 2004թ–ին: Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունն ընթացել է երկու փուլով` Մեղրի- Քաջարան ու Քաջարան-Արարատ հատվածներով: Մեղրի-Քաջարան հատվածի /40կմ/ շինարարությունը սկսվել է 2005 թվականին` Իրանի արտահանման բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին: Գազամուղի մյուս Քաջարան-Արարատ հատվածի /187կմ/ շինարարությունը սկսվել է 2006 թվականի վերջին և իրականացվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրերի շրջանակում:

armeniasputnik.am



 

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10