«Հայաստանում ամենամեծ խնդիրն այն է, որ լրագրողները մտել են քաղաքական դաշտ». Սամվել Մարտիրոսյան

23.11.2018 22:45
1282

Լրագրողները չպետք է հետապնդեն խնդիրներ` լուծելու ինչ-որ հարցեր, նոր մեդիաները պարզապես ինֆորմացիան մարդկանց ավելի հասանելի դարձնելու միջոց պիտի լինեն: Լրագրողները չպետք է մտնեն քաղաքական դաշտ և լծվեն քարոզչական աշխատանքին: «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» մեդիաֆորումում նման տեսակետ հայտնեց մեդիա-փորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Ակնհայտ է, որ նոր մեդիաներն առաջացրել են լուրջ խնդիրներ հենց լրագրության հետ կապված: Երբ նոր էին ստեղծվել նոր մեդիաները, մեծ աժիոտաժ էր առաջացել, որովհետև հասկանալի էր դարձել, որ խոսքի ազատությունը ստանում է մի ահռելի հնարավորություն, որոնք նախկինում չէին եղել: Սակայն, երբ անցավ մի քանի տարի, պարզվեց, որ քարոզչությունն ու մանիպուլյացիաներն են ստացել այն հնարավորությունները, որոնք երբեք չունեին: Մարդկանց մի մասը համարում է, որ նոր մեդիաները դեմոկրատացման ճանապարհն են, իսկ մյուս մասը կարծում է, որ սրանք ճանապարհն են տոտալ վերահսկողության: Պարզ չէ, թե որն է ճիշտը, հայտնի կլինի մի քանի տարի հետո, քանի որ դեռ տրանսֆորմացիաների փուլն է»,-ասաց Մարտիրոսյանը

Նրա կարծիքով` լրագրության մեջ առաջին խնդիրները սկսում են այն ժամանակ, երբ լրագրողները սկսում են լուծել ինչ-որ խնդիրներ` ազգապահպանման, երկրի բարգավաճման և այլն: «Նոր մեդիաները պարզապես պետք է լինեն միջոց ավելի հասանելի դառնալու, ավելի հորիզոնական դառնալու, ստեղծելու ավելի լոյալ լսարան: Լրագրության իմաստը ոչ ավելի, ոչ պակաս լրագրությունն է: Հենց հիմա էլ Հայաստանում ամենամեծ խնդիրն այն է, որ լրագրողները մտել են քաղաքական դաշտ, մի մասը` բացահայտ, մյուսները պարզապես լծվել են քարոզչական աշխատանքին: Լրագրողներն էլ չպետք է հետապնդեն ազգը փրկելու խնդիրներ»,-ասաց Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով` սոցիալական մեդիաները, սոցիալական հարթակները ապամիլիտարիզացնելու և դրանք պարզապես շփման հարթակ դարձնելու խնդիր կա: Մարտիրոսյանը մեծապես կարևորեց դաստիարակությունն ու կրթությունը դեռ նախադպրոցական և դպրոցական տարիքից:

168.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40