Հայաստանում այսօր բացվել է իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում

30.09.2024 17:01
824

Հայաստանում բացվել է Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն արտերկրում։ Նախագիծն իրականացվել է իրանական կողմի ֆինանսավորմամբ։

Կենտրոնը բացվել է «Առինջ մոլի» տարածքում, համահիմնադիրներն են՝ հայկական կողմից Նվեր Ծառուկյանը, իրանական կողմից՝ գործարար Արման Օլամայանը:

Բացման արարողությանը մասնակցել են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը, նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Նարեկ Բաբայանը, Իրանից և Հայաստանից գործարարներ, արդյունաբերական կենտրոնների ղեկավարներ և այլ անձինք։

«Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ համագործակցությունը և տնտեսական ներկայությունը Հայաստանում, այս կենտրոնի բացումը ևս մեկ կարևոր քայլ է բարեկամ երկրների տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է նախարարը։

Շուրջ 18 հազար քառակուսի մետր տարածքի վրա ներկայացված են 100-ից ավելի իրանական ընկերություն: Սպառողները և գործարարներն այստեղ կարող են ուղիղ արտադրողից ձեռք բերել իրանական ապրանքներ:

Ցուցահանդեսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային տաղավարներ, կոնֆերանսների սենյակ բիզնես (B2B) հանդիպումների համար և բաց տարածք միջոցառումների և փառատոնների անցկացման համար:

Առևտրի կենտրոնի բացումը մեծապես կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանն ու հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40