Հայ-ռուսական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման և փոփոխվող իրողություններին հարմարվելու փուլին. Կոպիրկին

12.06.2026 21:15
389

Հայ-ռուսական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման և փոփոխվող իրողություններին հարմարվելու փուլին, այս մասին հայտարարել է  ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելության ժամանակ։

Նա նշել է, որ ՌԴ-ն և Հայաստանը սերտ կապեր են պահպանում առաջնորդների մշտական շփումների, կառավարությունների, խորհրդարանների աշխատանքի, ինչպես նաև բազմաթիվ համատեղ համաձայնագրերի միջոցով:

«Ռուսական կողմը երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան արտաքին քաղաքականության անվիճելի իրավունքը: Մենք ակնկալում ենք, որ Երևանի փոխգործակցությունը այլ գործընկերների հետ չի վնասի մեր երկկողմ կապերը և ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ»,– ասել է նա։

Դիվանագետը հիշեցրել է նաև համատեղ պատմական անցյալը, առաջին հերթին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիզմի դեմ տարած հաղթանակը։

Կոպիրկինը նաև հայտնել է, որ մինչև տարեվերջ Մոսկվայում ՀՀ հոգևոր մշակույթի օրեր կանցկացվեն, իսկ ՀՀ–ում` ՌԴ հոգևոր մշակույթի օրեր։

tert.am

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել

30.10.2026 23:53

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

30.10.2026 11:41

Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

30.10.2026 11:36