Օրվա ինտրիգը․ ի՞նչ որոշում կկայացնի Արմեն Սարգսյանը

23.10.2018 12:47
1066

Այսօր լրանում է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունման 21-րդ օրը։ Խոսքը վերաբերում է հոկտեմբերի 2-ի «պուտչի» հետևանքով ընդունված օրենքի նախագծին, որով օրենսդրական հիմքեր են ստեղծվում խորհրդարանի արձակումը կանխելու համար։

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կա՛մ պետք է ստորագրի ԱԺ ընդունած օրենքը, կա՛մ դրա սահմանադրականությունը վիճարկի ՍԴ-ում։ Իսկ եթե ո՛չ մեկն անի, ո՛չ մյուսը, օրենքն իրավունքի ուժով կյանքի կկոչվի։

Արմեն Սարգսյանի քաղաքական վարքագիծը, մեծ հաշվով, կանխատեսելի է․ հետհեղափոխական հինգ-վեց ամիսներին նա չի արել որևէ քայլ, որով կհակադրվեր հեղափոխության համատեքստին։ Մյուս կողմից՝ ինտրիգը պահպանվում է, որովհետև Արմեն Սարգսյանի հնարավոր որոշման վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ, որոնք, այսպես ասած, դուրս են միայն ներքաղաքական իրողություններից ու «սևերի» ու «սպիտակների» հակադրության բանաձևից, ու առնչվում են ավելի լայն համատեքստի։ Չմոռանանք, որ մոտ երկու շաբաթ առաջ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել էր Մոսկվաոյւմ, որտեղ հանդիպում էր ունեցել Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ վերջինիս հետ քննարկելով նաև Հայաստանի ներքաղաքական օրակարգը։ Անկասկած, Մոսկվայում այնքան էլ ոգևորված չեն խորհրդարանական հապճեպ ընտրություններ անցկացնելու հեռանակարից, համենայն դեպս՝ մինչև այն պահը, երբ համոզված կլինեն, որ Հայաստանում ունեն նոր երկբևեռ համակարգ կայացնելու իրական հնարավորություններ։

Եթե Արմեն Սարգսյանը խորհրդարանի ընդունած փոփոխություններն ուղարկի ՍԴ, ապա, ըստ էության, վերջակետ կդնի հին համակարգի ներկայացուցիչների բոլոր սպասումներին՝ թեև դրանք օբյեկտիվորեն համեստ են։ Համենայն դեպս, կանխատեսլի է, որ նախագահը չի ստորագրլու օրենքը՝ առնվազն այն պատճառով, որ այդ դեպքում քաղաքական անորոշությունը շատ ավելի ընդգրկուն կդառնա՝ քաղաքական, սահմանադրական ճգնաժամը դարձնելով համապարփակ։

Մյուս կողմից՝ Արմեն Սարգսյանը չի կարող չնկատել, որ Նիկոլ Փաշինյանի որդեգրած մարտավարությունը բնավ էլ չի երաշխավորում անցնցում զարգացումների սցենարը, առնվազն նախադրյալներ չի ստեղծում պետական ինստիտուտների հեղինակության ամրապնդման համար։ Երեկ խորհրդարանում տեղի ունեցած իարդարձությունները, երբ տապալվեցին ԸՕ բարեփոխումները, ասվածի լավագույն ապացույցն են։

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ի «պուտչի» քաղաքական հետևանքները վերացրել է՝ խոհրդարանական կուսկացություններին կապիտուլյացիա պարտադրելով։ Քաղաքական «ղազագիր» հիշեցնող հուշագրի ստորագրումը միակ ճանապարհն էր, որը ԲՀԿ-ին թույլ է տալիս ներկայացված լինել խորհրդարանում, ՀՀԿ խմբակցությունը կազմաքանդվեց օրերի ընթացքում, իսկ ՀՅԴ-ն, ըստ էության, հայտնվել է խաղից դուրս վիճակում։ Նման իրավիճակում դժվար էր ենթադրել, որ երեկ կարող է տեղի ունենալ ԸՕ բարեփոխում՝ կոնսեսուսի հիմքով։

Խորհրդարանում երեկ ԸՕ-ի բարեփոխումների ձախողումն ուշագրավ է հենց այդ համատեքստում, որ չեղարկվել է խորհրդարանի արձակման ու արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը կոնսենսուսի հենքով անցկացնելու ստատուս-քվոն, ինչի հետևանքով երկիրը կարող է թևակոխել ներքաղաքական լարվածության պերմանենտ մի շրջափուլ, մանավանդ որ դրա համար կան ներքին ու արտաքին շահառուներ։

Խորհրդարանական ընտրությունները հին օրենսգրքով անցկացնելու հեռանկարն այնքան էլ հուսադրող չէ՝ առնվազն այն առումով, որ կառավարությունը կարող էր գտնել քաղաքական կոնսոնսուսի հնարավորություններ, սակայն հնարավոր տարբերակները զոհաբերվեցին հապճեպ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությանը։ Ընդ որում՝ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ հիմնավորել, թե որն է նման շտապողականության բուն պատճառը, եթե դրված չէ մոնոլիտ իշխանություն հստատելու նպատակ։

Մյուս կողմից՝ ԸՕ փոփոխությունների շուրջ չձևավորվեց քաղաքական կոնսենսուս, ինչը կարող է միջազգային հանրության մոտ որոշակի հոռետեսություն ծնել առաջիկա ընտրությունների որակի վերաբերյալ։

Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է, որպեսզի Արմեն Սարգսյանը ԱԺ կանոնակարգի նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտի ոչ միայն ստորագրությամբ կամ այն ՍԴ ուղարկելով, այլ հնչեցնի քաղաքական ուղերձ, որը կունենա կոնկրետ բովանդակություն ու միտված կլինի երկխոսության նոր հարթակի կայացմանը։ Սա շատ ավելի կարևոր ու սկզբունքային է, քան ԱԺ կանոնակարգի փոփոխությունների վերաբերյալ մեխանիկական վերաբերմունքի արտահայտությունը։ Հայաստանում հակահեղափոխության ռևանշի գաղափարը պարտվել է, սակայն տեղապտույտի մեջ է հայտնվել նաև հեղափոխությունը, ինչը որոշակի ռիսկեր է ծնում քաղաքական զարգացումների համար։ Այս պարագայում՝ Արմեն Սարգսյանից պահանջվում է ավելի գլոբալ քաղաքական դերակատարություն, քան՝ ԱԺ կանոնակարգի վերաբերյալ սահմանադրական մոտեցում հայտնելը։

Հին համակարգի ներկայացուցիչների քաոտիկ վարքագիծը ու հեղափոխության թիմի մոտ ռացիոնալ ուղերձների բացակայությունը քաղաքական վակուումը կարող են լցնել պերմանենտ լարվածությամբ, ինչն, ի վերջո, հանգեցնելու է ինստիտուցիոնալ խորքային ճգնաժամի՝ նույնիսկ անկախ խորհրդարանական ընտրություններից։

1in.am

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17