Հայաստանում ՃՏՊ-ներից ամենահաճախը տուժում են երեխանները

02.07.2019 19:30
1177

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանում ամեն տարի ոչ կանխամտածված վնասվածքներից մահանում է 20 տարեկանից ցածր տարիքի 42 հազար մարդ:  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, պատճառներից առաջատարը ճանապարհատրանսպորտային պատահարներն (ՃՏՊ) են:

2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է մանկական վնասվածքների մշտադիտարկման համակարգ, որի շրջանակներում անցյալ տարվա ընթացքում արձանագրվել է ՃՏՊ-ների հետևանքով մանկական վնասվածքի 189 դեպք, որը կազմում է ընդհանուր դեպքերի 2.2%-ը, այդ թվում 98-ը՝ մինչև 11 տարեկան երեխաների շրջանում (51.9%):

Այս տարվա առաջին 5 ամսվա ընթացքում ՃՏՊ-ների հետևանքով վնասվել է 67 երեխա, այդ թվում 45-ը (67.2%)` մինչև 11 տարեկան:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ՃՏՊ-ներից ամենահաճախը տուժում են 6-11 տարեկանները: Հարկ է նշել, որ դեպքերի 67%-ում երեխաները եղել են ուղևոր, որոնց կողմից չեն կիրառվել ոչ ամրագոտիներ, ոչ էլ մանկական պահող համակարգեր:

Երեխաների շրջանում վնասվածքների վտանգը նվազագույնի հասցնելու նպատակով օրենսդրական փոփոխություններ են կատարվել (ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ 439-Ն որոշում), ըստ որի մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով: Ոստիկանության տվյալների համաձայն՝ որոշման ընդունումից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում արդեն իսկ արձանագրվել է երեխաների ամրակապման և փոխադրման կանոնների խախտման 178 դեպք:

Առողջապահության նախարարությունը հորդորում է` խստորեն պահպանել անվտանգության կանոնները և մինչև 12 տարեկան երեխաներին տեղափոխելիս պարտադիր օգտագործել անվտանգության ամրագոտին կամ մանկական պահող համակարգեր (սարքեր)՝ ՃՏՊ-ների հետևանքով առաջացած մանկական վնասվածքների կանխարգելման նպատակով:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34