Հայաստանի Հանրապետությունում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինի:
Այս մասին վստահեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում՝ անդրադառնալով լրագրողների հարցերին:
«Հայաստանի Հանրապետությունում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինի: Եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում ենք, ուրեմն դա պետք է տեսնեք ուրիշ տեղ, որը կապ չունի Հայաստանի կառավարության և կառավարող մեծամասնության հետ»,–ասաց Փաշինյանը: