Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին հանդես է եկել հայերին ուղղված Ամանորի ուղերձով

29.12.2021 15:24
1086

Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին հանդես է եկել հայերին ուղղված Ամանորի ուղերձով: Եմ դեսպանության էջում տեղադրված ուղերձում ասվում է.

Տոնական օրերը մոտենում են, և շուտով անցյալում կթողնենք մարտահրավերներով լի ևս մի տարի։

Քովիդ համավարակը շարունակում էր հետևանքներ թողնել առողջության, տնտեսական ապահովության և սոցիալական բարեկեցության վրա ամբողջ աշխարհում։ Լեռնային Ղարաբաղում պատերազմից ստացած վերքերը և փխրուն անվտանգության զգացողությունը դեռևս առկա են։ Մենք գիտակցում ենք, որ դժվարությունները դեռ չեն ավարտվել։

Խոսելով Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ամբողջ անձնակազմի անունից՝ կարող եմ հավաստիացնել, որ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվար իրավիճակում աջակցելու ուղղությամբ։

ԵՄ-ն շարունակում է աշխատել՝ մեղմացնելու համավարակի և պատերազմի հետևանքները և օգնելու բարելավել հայաստանցիների կյանքը, ստեղծել աշխատատեղեր և խթանել տնտեսական աճ։

ԵՄ-ն արագ արձագանքեց Հայաստանի և նրա քաղաքացիների հրատապ կարիքներին «Քովիդ-19» համավարակի ժամանակ։ Մոտ 100 մլն արժողությամբ «Թիմ Եվրոպա» փաթեթը տրամադրվեց ոչ միայն Կառավարությանը բյուջետային աջակցության ձևաչափով, այլև ավելի քան 3000 անապահով տնային տնտեսություններին նպատակային սոցիալական օգնության միջոցով։ Մենք դյուրին դարձրեցինք առցանց կրթությունը 350 երեխայի համար և աջակցություն տրամադրեցինք ավելի քան 1000 փոքր ու միջին բիզնեսի՝ օգնելով նրանց մշակել նոր թվային մոտեցումներ։ Հիվանդների բժշկական խնամիքի համար կարևոր բժշկական սարքավորումներ տրամադրվեցին հիվանդանոցներին և լաբորատորիաներին։

ԵՄ անդամ պետությունների հետ միասին մենք շարունակեցինք աջակցություն տրամադրել տարածաշրջանում հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչությանը։

ԵՄ-ն Հայաստանի կողքին է՝ բարելավելու Հայաստանի քաղաքացիների կյանքը սոցիալ տնտեսական զարգացման և ներդրումների ոլորտում աջակցության ցուցաբերման միջոցով։

Սիրելի՛ հայաստանցիներ,

Հուսով եմ, որ նոր տարին կլինի խաղաղ և որ կվերգտնեք ձեր ուժը հանուն ձեզ, ձեր սիրելիների և Հայաստանի։ Թող Նոր տարին բոլորիս դարձնի ավելի լավը և ավելի տոկուն, և հուսով եմ՝ ավելի պայծառ օրեր կգան։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40