Հայաստանում «Գարդասիլ»-ով պատվաստվել է 6 հազար մարդ. կողմնակի ազդեցություններ չեն եղել

29.05.2019 17:17
1120

Հայաստանում արդեն կատարվել է 6 հազար պատվաստում «Գարդասիլ» պատվաստանյութով: Նրանցից ոչ մեկի մոտ կողմնակի ազդեցություններ չեն եղել:  Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

Ուրիխանյանը  հետաքրքրվեց պատվաստանյութի վերաբերյալ: «Խնդրում եմ տվեք սպառիչ տեղեկություն, թե ինչ է լինելու, պատվաստանյութը շրջանառության մեջ դրվա՞ծ է, դրվելո՞ւ է, թե՞ ոչ, վնասակա՞ր է, թե՞ոչ: Ի՞նչ սպասել դրանից»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Արսեն Թորոսյանն արձագանքեց՝ պատվաստանյութը ներդրվել է վաղուց՝ 2017-ի վերջերից: «Միանշանակ այն օգտակար է, որևէ երկրում չկա որևէ գիտական ապացույց, որ այն վնասակար է: Հետևաբար` այդ հարցը ունի միանշանակ պատասխան՝ այն օգտակար է և փրկում է հազարավոր կյանքեր: Մեր դեպքում այն տարիներ անց կփրկի առնվազն տարեկան 120 կյանք: Մինչ օրս Հայաստանում արդեն կատարվել է 6 հազար պատվաստում: Չի եղել որևէ կողմնակի ազդեցություն որևէ մեկի մոտ»,-ասաց նախարարն ու հավելեց, որ պատվաստվել են նաև ինքն ու իր կինը, իսկ դուստրը կպատվաստվի, երբ հասնի համապատասխան տարիքին:

Նա վստահեցրեց, որ բոլոր պատվաստանյութերը մինչև ներդրվելն անցնում են տասնյակ տարիների փորձարկումներ: Թորոսյանը պատվաստանյութերը համարեց վերջին 200 տարիների գիտության լրջագույն հայտնագործությունները, որոնք փրկել են ու փրկում են միլիոնավոր կյանքեր:

Նախարարը նկատեց, որ «Գարդասիլ»-ով պատվաստման թեման արդեն դուրս է եկել գիտական դիսկուրսից և դարձել է քաղաքական շահարկումների թեմա: Թորոսյանը կոչ արեց չշարունակել այդ կերպ:

Գարդասիլ պատվաստանյութն օգտագործում են  պապիլոմա վիրուսի դեմ՝ պայքարելով արգանդի վզիկի քաղցկեղի դեմ: Նախաքաղցկեղային եւ քաղցկեղային վիճակների նվազեցման նպատակով Հայաստանում 2017թ. դեկտեմբերից պատվաստում են ստանում մինչեւ 13 տարեկան աղջիկները:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40