Հայաստանը դուրս մնաց ԵԱՏՄ-ից

29.05.2019 22:14
1144

Նուրսուլթանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստից առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր պարգևատրման արարողություն է կազմակերպել: Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան շքանշանով պարգևատրվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երկու պետությունների համագործակցության ընդլայնման և կապերի խորացման գործում ունեցած ներդրման համար, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Փաստորեն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառություն է, նրա անունը պարգևատրման մասին նախագահական հրամանագրում նշված չի եղել, և նա շքանշան չի ստացել:

Արտաքուստ արարողակարգային թվացող այս իրադարձությունն իրականում քաղաքական ենթատեստ ունի, ընդ որում՝ բազմաշերտ, ինչին դեռևս կանդրադառնանք։ Առայժմ նկատենք, որ հայկական կողմի պարզաբանումները, մեղմ ասած, հակասական են ու ավելի շուտ դեմք փրկելու նպատակ ունեն, քան անդրադառնում են տեղի ունեցածի բովանդակային կողմին։

«Օրակարգով նախատեսված բոլոր միջոցառումները տեղի են ունեցել. օրակարգով ԵԱՏՄ շրջանակներում որևէ մեդալների բաժանում, պարգևատրում կամ այլ բան նախատեսված չէ»,- ասել է վարչապետի խոսնակը Վլադիմիր Կարապետյանը՝ թեև նույնիսկ ռուսական լրատվամիջոցները պնդումներ չէին արել, թե շքանշանները տրվել են ԵԱՏՄ նիստի ժամանակ։

Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵԱՏՄ հնգամյակի առիթով մեդալ տալը․ Factor.am-ի փոխանցմամբ՝ ասել է Նուրսուլթանում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում: Անկեղծ ասած՝ Փաշինյանի պատասխանը, տվյալ դեպքում, համոզիչ չէ, որովհետև նախ՝ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների ստացած շքանշանները նվիրված չեն եղել միայն ԵԱՏՄ հոբելյանին, հետո՝ այս դեպքում արժևորվում է ոչ թե անձը, լիդերը, այլ՝ երկիրը։

Իհարկե, տեղի ուեցածի ամենապոպուլյար վարկածն այն է, Ղազախստանի իշխանությունը դարձյալ «եղբայրության» ուղերձ է հասցեագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հերթական անգամ հրապարակավ նվաստացնելով իր նոմինալ դաշնակից Հայաստանին։ Այս վարկածը, իհարկե, գոյություն ունի, սակայն խիստ պարզունակ է՝ այսօրվա տեղի ունեցածի միակ բացատրությունը լինելու համար։ Չմոռանանք, որր ԵԱՏՄ-ում եղանակ, բոլոր դեպքերում, ստեղծում է Ռուսաստանը, և «արարողակարգային» այսօրվա ինտրիգը չէր կարող համաձայնեցված չլինել Մոսկվայի հետ։ Ամենայն հավանականությամբ՝ գործ ունենք Հայաստանի ղեկավարին հասցված «եվրասիական» ապտակի հետ։ Խորքային պատճառը, իհարկե, այն է, որ հայկական թավշյա հեղափոխությունը մարտահրավեր է եվրասիական ավտորիտար «մշակույթին»։

Արտաքին քաղաքական վեկտորին հավատարիմ մնալու Փաշինյանի հետևողական հավաստիացումները համոզիչ չեն Պուտինի ու մյուսների համար, որովհետև գործնականում նույնիսկ Հայաստանի ներսում իրականացվող բարեփոխումները հարվածում են ավտորիտարիզմի, մեր երկրում Ռուսաստանի ազդեցության ինստիտուցիոնալ հիմքերին։

Օրինակ՝ Պուտինի համար ի՞նչ արժեք ունեն Փաշինյանի հավատարմության հավաստիացումները, երբ Հայաստանում խոսվում է անցումային արդարադատության մեխանիզմների կամ վեթինգի ինստիտուտի ներդրման մասին։ Մոսկվայում հրաշալի գիտակցում են, որ այդ քայլերով չեզոքացվում է Հայաստանում իրենց տոտալ ազդեցության ինստիտուցիոնալ վերջին հիմքերից մեկը։ Ի դեպ, հատկանշական է, որ այսօր Նուրսուլթանում տեղի չունեցավ Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպում՝ չնայած նման հնարավորության մասին դեռ շաբաթներ առաջ բարձրաձայնել էր Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։ Ըստ ամենայնի՝ Հայաստանում դատական ռեֆորմի շուրջ զարգացող վերջին իրադարձություններն ավելի են սրել հայ-ռուսական հարաբերությունները, որոնք կարծես խցանված են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնով։

Եվրասիական ավտորիտար ակումբի առաջնորդներն այսօր Հայաստանին, ըստ էության, դուրս դրեցին ԵԱՏՄ-ից՝ հասկացնելով, որ Նիկոլ Փաշինյանն իրենց միջավայրում օտար է։ Արդյոք Հայաստանի ղեկավարությունը գիտակցո՞ւմ է, որ եվրասիական ցանկացած հավաք ավելի է ընդգծելու քաղաքակրթկան անջրպետը դեմոկրատական Հայաստանի ու եվրասիական ավտորիտար «ինտերնացիոնալի» միջև։ Հայաստանի արժեքային կողմնորոշումները, ի վերջո, ազդելու են արտաքին քաղաքականության վրա, կամ էլ՝ եվրասիական ճահիճն է չեղարկելու մեր հեղափոխության օրակարգը։ Երկու դեպքում էլ շրջադարձը պահանջելու է ոչ ստանդարտ լուծումներ, արդյոք դրան պատրա՞ստ է Հայաստանի իշխանությունը։

Հեղինակ՝ Սարգիս Արծրունի

1in.am

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06