Քաջարանում նշվեց քաղաքի օրը

25.08.2025 15:36
659

Յուրաքանչյուր քաղաք ունի ծննդյան վկայական։ Քաջարանի համար ծննդյան թվականը 1958 թվականի օգոստոսի 21-ն է։ Այդ օրը Հայկական ԽՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով Քաջարան քաղաքատիպ անվանը դասվեց Հայաստանի շրջանային  ենթակայության քաղաքների շարքը։

Վերջին տարիներին ավանդաբար նշվում է քաղաքի օրը։

Օգոստոսի 24-ին Քաջարանը տոնեց հիմնադրման 67-րդ տարեդարձը։

Կեսօրին տոնակատարության հյուրերին դիմավորեցին քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ քաջարանցի ստեղծագործողների ցուցահանդես էր կազմակերպվել, առանձին տաղավարով ներկայացված էր Իրանի Իսլամական Հանրապետության Կապանի հյուպատոսությունը՝ իրանական ապրանքների տեսականիով։

Այդտեղ անցկացվեց նաև նարդու առաջնությունը։ Հաղթողն ու մրցանակակիրները արժանացան դրամական պարգևների։

Ժամը 13։00-ին Քաջարանի պանթեոնում հարգանքի տուրք մատուցվեց մերօրյա պատերազմներում նահատակվածների հիշատակին։ Սյունյաց թեմի առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը կատարեց հոգեհանգստյան արարողություն, այնուհետև ծաղիկներ դրվեցին զոհերի շիրիմներին։

Քաղաքի օրվան նվիրված գլխավոր իրադարձությունը հանդիսավոր նիստն էր, որ տեղի ունեցավ Քաջարանի մշակույթի պալատում։

Նախ ներկաներին մի քանի կատարումով դիմավորեց դհոլահարների խումբը։

Քաղաքի հիմնադրման 67-րդ տարեդարձի առթիվ ներկաներին բարեմաղթանքներ և շնորհավորանքների խոսքեր ուղեցին Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը։

Ցուցադրվեց տեսաֆիլմ՝ Քաջարանի՝ վերջին մեկ տարում կատարված կառուցապատումներին և բարեփոխումներին առնչվող, որից հետո օրվա խորհրդին պատշաճող խոսքով հանդես եկավ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։

Քաղաքի բարգավաճման գործում ունեցած ավանդի համար մի ստվար խումբ քաջարանցիներ արժանացան համայնքապետարանի պատվոգրերի, շնորհակալագրերի, հուշանվերների և  դրամական պարգևների։

Վերջում նիստի մասնակիցների համար տրվեց համերգ։

Մշակույթի պալատի հարակից հատվածում նիստից հետո ելույթ ունեցավ Հայաստանի պարի պետական անսամբլը (գլխավոր բալետմայստեր՝ Գագիկ Կարապետյան), որի բարձրակարգ կատարումներն անտարբեր չթողեցին ոչ ոքի։

Տոնակատարության մասնակիցները բաժակ բարձրացրեցին Քաջարան քաղաքի հարատևության համար։ Քաղաքի կենտրոնական հատվածում կազմակերպվել էր գաստրո ցուցահանդես և հյուրասիրություն։

Համերգային ծրագիրը շարունակվեց քաղաքային մարզադաշտում։ Տեղի ունեցավ Ռազմիկ Ամյանի մենահամերգը՝ «Կարեն–Սևակ» բենդի մասնակցությամբ։

Իսկ ամենավերջում տոնական գունագեղ հրավառություն էր․․․

 

Վահրամ Օրբելյան

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25