Պետք է միջոցներ ձեռնարկել` հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն սահմանելու համար. վարչապետ

23.08.2018 11:55
1380

Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն սահմանելու համար, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդգծելով, որ հանքարդյունաբերությունն այսօր տնտեսական աճի հիմնական լոկոմոտիվն է, վարչապետն ասաց՝ տնտեսական աճի այդ մոդելը որևէ կերպ չի կարող ընդունելի համարվել։

«Փաստն այն է, որ հանքարդյունաբերությունն այսօր մեր տնտեսական աճի հիմնական լոկոմոտիվն է և մեր կառավարությունը բազմիցս արձանագրել է, որ տնտեսական աճի այդ մոդելը որևէ կերպ չի կարող ընդունելի համարվել և մեր կառավարության կարևորագույն խնդիրներից է փոխել տնտեսական աճի այդ մոդելը ոչ միայն այն պատճառով, որ խոսքը տվյալ դեպքում վերաբերում է մեր ընդերքի վաճառքին, այլև այդ ընդերքի վաճառքից գեներացվող գումարների արդյունքում ձևավորված տնտեսական աճը ներառող չէ, այսինքն՝ այդ տնտեսական աճի ազդեցությունն իրենց վրա չեն զգում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները», - ասց վարչապետը՝ շարունակելով. - «Մյուս կողմից մենք իհարկե պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք՝ հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն սահմանելու համար, հանքարդյունաբերությունն ավելի որակյալ և պատասխանատու դարձնելու համար և այնպիսի շահագործման կանոներ հաստատելու համար, որ հանրությունն իսկապես զգա, որ ազգային այդ հարստությունն օգտագործվում է այնպես, որ դրանից պետությունը և հանրությունը ստանում են այնքան օգուտներ, ինչքան պետք է իրականում ստանան»։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40