Կապանի արվեստի պետական քոլեջը 60 տարեկան է

01.12.2025 12:49
534

Կապանի ավեստի քոլեջի համար (և ոչ միայն) նոյեմբերի 28-ը տոնական էր. կրթօջախը մարզկենտրոնի բնակիչներով, հյուրերով, տարբեր տարիների շրջանավարտներով նշեց հիմնադրման 60-րդ տարեդարձը: Հանդիսությունը սկսվեց ուսումնական մասնաշենքի երրորդ հարկից, որտեղ բացվեց Ղափանի երաժշտական ուսումնարանի (այժմ՝ Կապանի արվեստի պետական քոլեջ) առաջին դասախոսներից Սերգեյ Սարաջյանի անվան դասարանը: Այն վերանորոգվել է Կապանի լեռնահարստացման կոմբինատի աջակցությամբ: Սերգեյ Սարաջյանը 1968-1974 թթ. դասավանդել է Ղափանի երաժշտական ուսումնարանում՝ մնայուն հետք թողնելով կրթօջախի տարեգրության մեջ:

Այդ առիթով գնահատանքի, ինչպես նաև օրվա խորհրդի առնչությամբ խոսքեր հնչեցրին քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը:

Ի դեպ, այդ հարկում կազմակերպվել էր քոլեջի անցյալի և ներկայի, հաջողությունների, նշանավոր սաների մասին ցուցադրանք, որին ծանոթանալուց հետո հանդիսության մասնակիցները տեղափոխվեցին Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճ: Շնորհավորանքի ջերմ խոսքերից հետո մեծադիր էկրանին ցուցադրվեց տեսաֆիլմ՝ քոլեջի 60-ամյա ուղին ամփոփող: Այնուհետև եղան տոնական օրվանը պատշաճող ելույթներ, բարեմաղթանքներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագիտական կրթության վարչության ավագ մասնագետ Անահիտ Վահրամյանը, արժևորելով քոլեջի ավանդը միջին մասնագիտական կադրերի պատրաստման գործում և շնորհավորելով կրթօջախի 60-րդ տարեդարձի առթիվ, քոլեջի մի շարք դասախոսների հանձնեց ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր:

Քոլեջի մի ստվար խումբ աշխատակիցների շնորհակալագրեր և Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամներ հանձնեց Կապանի համայնքապետի խորհրդական Նելլի Շահնազարյանը:

- Կոնսերվատորիայի լավագույն մասնագետների մի մասը, որպես մանկավարժ և դասախոս, կայացել են այս քոլեջում, և պատահական չէ, որ այսօրվա հանդիսությունը սկսվեց այդպիսի մի երախտավորի՝ Սերգեյ Սարաջյանի դասարանի բացումով: Ավարտելով կոնսերվատորիան՝ նա իր առաջին քայլերը կատարեց այս քոլեջում և դա նրա մասնագիտական կայացման կարևոր տարիներն են եղել,- իր ելույթում ասաց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը:

Նա խորհրդանշական համարեց այն, որ դահլիճում է ևս մի երախտավոր՝ Սերգեյ Քեչեկը, ով անքակտելի կապերով կապված է եղել քոլեջի հետ, հայտնաբերելով շնորհալի, օժտված աշակերտներ, որոնց համար հայր և ուղեկցող է դարձել՝ իրենց մասնագիտացման կայացման մեջ: Եվ այսօր էլ նույն խանդավառությամբ ու նվիրումով հավատարիմ է իր կոչմանը: Նա մի կարևոր օղակ է, ով քոլեջն կապում է մայր բուհի հետ:

«Վեց տասնամյակ առաջ մեր քաղաքում ձևավորվեց մի կրթօջախ, որ պիտի դառնար ողջ Սյունիքի մշակութային կյանքի զարկերակը: Այդ ժամանակ գուցե ոչ ոք չէր պատկերացնում, որ Կապանի այս համեստ, բայց լուսավոր անկյունը մի օր կդառնա կրթամշակութային այնպիսի օջախ, որտեղ կձևավորվեն անհատներ, ովքեր իրենց արվեստով կլցնեն Սյունյաց աշխարհի բեմերն ու ցուցասրահները: Նաև շնորհակալություն հայտնեց «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմին՝ քոլեջի 60-ամյակին նվիրված հոբելյանական համարն իրենց պարգևելու համար»,- իր խոսքում նշեց քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը և երախտագիտություն հայտնեց քոլեջի կայացման գործում ավանդ ունեցած ու նրա հիմնախնդիրների լուծմանը նպաստած կազմակերպություններին և անձանց:

Հաջորդիվ ելույթ ունեցան քոլեջի նախկին տնօրեն Լիաննա Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը, քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Ժաննա Վարդանյանը, ««Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը, թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրեն Գայանե Հարությունյանը, քոլեջի գրադարանավարուհի Արաքսյա Վարդանյանը և ուրիշներ:

Ելույթներն ու շնորհավորանքի խոսքերն ընդմիջվում էին երաժշտական և պարային կատարումներով: Սերգեյ Սարաջյանի նախկին սան Աստղիկ Գրիգորյանը (այժմ Կապանի արվեստի պետական քոլեջի դասախոս) և ներկայիս ուսանող Մարիա Հարությունյանը, ովքեր դաշնամուրով հնչեցրին Ալ. Հարությունյանի և Առնո Բաբաջանյանի «Հայկական ռապսոդիան»: Քոլեջի սովորողներ, քանոնահարուհիներ Ալլա Գրիգորյանը և Լուիզա Մանուչարյանը կատարեցին Անահիտ Վալեսյանի «Էլեգիան»: Քոլեջի պարարվեստի դասարանի սաները (դասախոս՝ Թամար Ստեփանյան) Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործության հնչյունների ներքո հանդես եկան պարային կատարումով:

Հանրաճանաչ կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի «Էսկուալո» ստեղծագործությունը հնչեցրին քոլեջի լարային քառյակը, ակորդեոնահար Միհրան Արշակյանը, դաշնակահարուհի Լիանա Ստեփանյանը:

Համերգային մասի ավարտին կատարվեց Շառլ Ազնավուրի «Ավե Մարիան» (քոլեջի լարային քառյակ, քոլեջի կամերային երգչախումբ, նվագակցող՝ Էմմա Աղայան, մենակատար՝ ժողգործիքների մասնագիտացման չորրորդ կուրսի ուսանող Մերուժան Ավանեսյան):

Մեծադիր էկրանից տեսակապի շնորհիվ քոլեջի 60-ամյա տարեդարձի առթիվ շնորհավորանքներ հնչեցրին դաշնակահարուհի, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, Դանիել Երաժիշտը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:

 Վահրամ Օրբելյան

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00