ԶՊՄԿ-ում խախտումներ են հայտնաբերվել. ստուգման ակտի նախագիծն ուղարկվել է ընկերությանը

16.02.2019 11:43
1222

Հայաստանի ամենախոշոր հանքի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տեսչական ստուգումների ամփոփումն ավարտվել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը:

Պեպանյանը նշեց, որ ստուգման ակտի նախագիծն ուղարկվել է ընկերությանը: Տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը կամ պաշտոնակատարը պետք է այն ուսումնասիրի եւ եթե առարկություններ չներկայացվի ստուգող մարմինը ակտ է կազմում, իսկ եթե առարկություն ներկայացնեն ապա, այն կցվում է ակտին: Նշենք, որ եթե ակտ է կազմվում, ապա դա նշանակում է, որ խախտումներ է հայտնաբերվել, իսկ եթե խախտում չի լինում այդ դեպքում կազմվում է տեղեկանք:

Հիշեցնենք, որ ստուգումներ ավարտվել են հունվարի 21-ին: Նույն օրը աշխատանքից ազատվել է նաեւ տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Նշենք նաեւ, որ ստուգումները ԶՊՄԿ-ում սկսվել են դեռեւս 2018 թվականի սեպտեմբեր ամսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 22-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական էր տվել՝ ստուգումներ սկսել 28 մետաղական հանքարդյունաբերող ընկերություններում: Տեսչական մարմինն առաջին ստուգումն իրականացրել էր Ամուլսարի հանքավայրում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հետո նախատեսված է ստուգումներ իրականացնել «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրում:

armtimes.com

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25