Մասամբ համաձայնեցված խաղաղության պայմանագրի ստորագրումը Բաքվի համար անընդունելի է

09.09.2024 20:55
629

Բաքուն անընդունելի է համարում ոչ ամբողջությամբ համաձայնեցված խաղաղության պայմանագրի ստորագրումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին:

Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է՝ «երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը մի շարք ուղղություններով պետք է հստակեցվեն»։

«Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար, առաջին հերթին, Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ ունի», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը և հավելել. - «Չնայած Հայաստանը տեղյակ է իր գրավոր և ստորագրված պարտավորությունների մասին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման վերաբերյալ, վերջին չորս տարիներին դրանք չի կատարել»:

Անդրադառնալով ճանապարհի ապաշրջափակման դեպքում օտարերկրյա մասնավոր ընկերության ներգրավման հնարավորությանը, Հաջիզադեն վստահեցրել է՝ Ադրբեջանը երբեք նման հարց չի քննարկել:

«Եթե հայկական կողմն իրականում շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա պետք է կատարի իր պարտավորությունները», - հայտարարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Մեկ ամիս առաջ նախ պաշտոնական Բաքուն, ապա Երևանը հայտարարեցին, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը:

Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել է՝ Ադրբեջանին որպես 10-րդ խմբագրում ուղարկել են խաղաղության պայմանագրի նախագծի ամբողջությամբ համաձայնեցված տեքստ, որը, ըստ հայկական կողմի, կարելի է կարճ ժամանակում ստորագրել։ «Դրանք կա՛մ հոդվածներ են, որոնք նախկինում ամբողջապես են համաձայնեցվել, կա՛մ այլ հոդվածների համաձայնեցված մասեր: Ըստ էության, ստացվում է՝ տեխնիկապես և փաստացի, ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է», - ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:

https://www.azatutyun.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40