Հայաստանում ինն ամիսներին գնաճն արագացել է

24.11.2025 17:11
484

Հունվար-սեպտեմբերին ապրանքների արտահանումը նվազել է 46,8 տոկոսով, որին նպաստել է ոսկու, արծաթի ու պլատինի վերաարտահանման կտրուկ նվազումը: Հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 9,1 տոկոսով, ԱԺ-ում հայտարարել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2025 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը:

Նույն ժամանակահատվածում ապրանքների ներմուծումը ևս նվազել է 33,4 տոկոսով:

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն աճել է 0,8 տոկոսով:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,6 տոկոսով՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների ու շինարարության ճյուղերի աճով:

Հաշվետու ժամանակահատվածում միջին ամսական աշխատավարձն աճել է 5,3 տոկոսով՝ կազմելով 295.042 դրամ:

Ինն ամիսներին գնաճն արագացել է՝ հաստատվելով ԿԲ թիրախային միջակայքում:

Հաշվետու ժամանակահատվածում դրամը դոլարի դիմաց արժևորվել է 1,2 տոկոսով, իսկ եվրոյի ու ռուբլու նկատմամբ արժեզրկվել է համապատասխանաբար 1,6 և 5,3 տոկոսներով:

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ տարեկան ծրագրով պլանավորված էին 2 տրիլիոն 837 մլրդ դրամ եկամուտ և 3 տրիլիոն 441 մլրդ դրամ ծախսեր, իսկ դեֆիցիտը՝ 604 մլրդ դրամ: Ինն ամիսների եկամուտների աճը կազմում է 14,3 տոկոս, իսկ ծախսերը, նախորդ տարվա համեմատ, աճել են 14,1 տոկոսով:

Հաշվետու ժամանակահատվածում պետբյուջեի հարկային եկամուտների աճի բարձր տեմպը պահպանվել է՝ պայմանավորված հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմամբ:

Հունվար-սեպտեմբերին պետական բյուջեի ծախսերը կազմել են 2 տրիլիոն 205 մլրդ դրամ։

Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել է 79,9 մլրդ դրամ պակասուրդով, ինչը պայմանավորված է եկամուտների գերակատարմամբ և ծախսերի ցածր կատարողականով: Պետական դրամային պարտքը նշյալ ժամանակահատվածում աճել է 6,7 տոկոսով, Կառավարության պարտքը՝ 7 տոկոսով, իսկ ԿԲ պարտքը մնացել է անփոփոխ:

www.aysor.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24