Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է «Փաստ» լրատվական կայքի հրապարակմանը

24.01.2023 15:58
831

Այսօր past.am կայքում հրապարակվել էր «Արցախում ընդդեմ Ռուբեն Վարդանյանի ձևավորված «կոալիցիան» նաև նախագահի իր թեկնածուն ունի.» վերտառությամբ մի հոդված (Հղումը՝ այս հասցեով. https://past.am/?p=322261&l=am#gsc.tab=0), որում Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի վերաբերյալ զետեղվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Այդ կապակցությամբ իրազեկում եմ, որ՝

ա)  Արցախի Հանրապետության դատախազությունն աշխատում է նախադեպը չունեցող ծանրաբեռնվածության պայմաններում, իսկ գլխավոր դատախազը իրականացնում է իր լիազորությունները.

բ) Գլխավոր դատախազը որևէ մեկի հետ կոալիցիա չի կազմել, իսկ հրապարակման մեջ նշված անձանցից որոշների հետ (Մասիս Մայիլյան, Հայկ Խանումյան) երբևէ որևէ տեսակի անձնական շփում կամ հարաբերություն չի ունեցել, իսկ պաշտոնական շփման առիթներ գրեթե չեն եղել.

գ) Հայկ Խանումյանի հետ կապված քրեական գործը բացառապես մասնագիտական դաշտում է և որևէ կերպ չի կարող հրապարակման մեջ նշված՝ չակերտավոր բարեկամության կամ անձնական այլ հենք ունենալ: Գլխավոր դատախազը ունի սկզբունքներ, որոնք ոչ մի պարագայում չեն կարող սասանվել.

դ) Գլխավոր դատախազը ապաքաղաքական պաշտոնյա է, պետական բազկաթոռ ունենալու մոլուցքով չի տառապում և անհրաժեշտության դեպքում լինելու է այնտեղ, որտեղ կարող է ավելի մեծ արդյունավետությամբ ծառայել արցախցուն:

Քանի որ ակնհայտ են նաև հոդվածի նպատակներն ու շարժառիթները, սպասարկվող շահերը, ուստի հայտարարում եմ նաև, որ ինձ համար Արցախի Հանրապետության ու ժողովրդի շահը վեր է ամեն ինչից: Անկախ դիմացինի զբաղեցրած պաշտոնեական դիրքից, կապերից ու հնարավորություններից, ես չունեմ արտահայտվելու և շիտակ խոսքը դիմացինին ներկայացնելու որևէ կաշկանդվածություն, որքան էլ դա ոմանց համար ցավոտ կամ ծանր լինի: Աշխատանքային մերօրյա ծանրաբեռնվածության պայմաններում ժամանակ գտնելն ու նման հրապարակումներ նախաձեռնելը կրկին վկայում և փաստում է որոշ անձանց խիստ ցածր արդյունավետության և նպատակների ու դերակատարության՝ մեղմ ասած տարակուսելի լինելու մասին»:

Գրառման հղումը՝  https://www.facebook.com/nersisyan.gurgen/posts/5893875504040708

Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազություն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40