«ԱԳԱՊԵ» ընկերությունը Վայոց ձորում և Սյունիքում նավթի ու գազի որոնման համար դեռ բնապահպանական դրական եզրակացություն չունի

14.11.2018 12:10
1123

Եթե Հարավային Հայաստանում նավթի ու գազի նախնական որոնումները դրական արդյունքներ տան, ապա «ԱԳԱՊԵ» ընկերությունը նախատեսում է Վայոց ձորում հորատել 7 հորատանցք, Սյունիքում`2: Այս մասին նոյեմբերի 2-ին Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց «ԱԳԱՊԵ»-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը:

«Սեյսմիկ աշխատանքների համար մենք ծախսելու ենք 3 միլիոն դոլլար: Եթե հետազոտությունների արդյունքները դրական լինեն, մենք կներդնենք 32 միլիոն դոլլար, որ պիտի ներդնենք, որ հորատանցքներ պատրաստենք: Ամբողջ Հարավային Հայաստանում լինելու է 9 հորատանցք, շատ հավանական է, որ միայն Սյունիքի տարածքում լինի 2 հորատանցք, մնացած 7-ն էլ Վայոց ձորում, գոնե նախնական ծրագրերով… Եթե հայտնաբերվի նավթ ու գազ, մենք 9 տարի ժամանակ ունենք` գնալու արտադրման: Եթե Հայաստանի մեջ իսկականից նավթ ու գազ կա, չարտադրել այն, իմ կարծիքով, պետական դավաճանություն է: …Մենք պայմանավորվածություն ունենք Հայաստանի պետության հետ, որ բոլոր արտահանված բնական պաշարի, նավթի և գազի հետ կապված, եկամուտի 50 տոկոսն անմիջապես գնում է պետությանը, 50 տոկոսը՝ ընկերությանը: Ընկերության 50 տոկոսից մենք վճարում ենք 20 տոկոս հարկ», - իր խոսքում մասնավորապես ասաց Հրաչ Ջաբրայանը:

Հայաստանի տարածքը նավթի և գազի ուսումնասիրությունների համար բաժանված է 6 պայմանական տարածքների: «Առաջին երեք բլոկների իրավասությունը պատկանում է Սամվել Կարապետյանին, իսկ 4-5-6 բլոկների իրավասությանը պատկանում է մեզ», - ասաց Հրաչ Ջաբրայանը:

Նշենք, որ «ԱԳԱՊԵ» ընկերությունը դեռևս ՀՀ բնապահպանության նախարարությունից դրական եզրակացություն չի ստացել ոչ Վայոց ձորում, ոչ Սյունիքում նավթ ու գազ որոնելու համար: Այս մասին ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում հայտնեցին նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Իսկ «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն, որը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին, ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից դրական եզրակացություններ ՀՀ 1-ին, 2-րդ, 3-րդ պայմանական տարածքներում` ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում նավթի ու գազի երկրաբանական որոնողական աշխատանքների իրականացման համար:

Կապանի տարածաշրջանում «ԱԳԱՊԵ»-ի կողմից նավթ ու գազ որոնելու մտադրությունը միանշանակ չի ընդունվում: Տեղաբնակների մի մասը դեմ չէ նավթի ու գազի որոնմանը, որպեսզի հստակ իմանան` կան այդ օգտակար հանածոները, թե՝ ոչ:

Նավթի ու գազի արդյունահանմանը դեմ բնակչության ներկայացուցիչներից Դավիթ Հակոբյանն ասաց. «Ավելի շատ բնապահպանական խնդրի համար ես չեմ ուզում ոչ մի հանքի մասին լսել, ես և իմ գործընկերները մեր տարածաշրջանի և ընդհանրապես մեր պետության զարգացման հեռանկարը տեսնում ենք այլ ճանապարհով, ոչ թե մենք մեզ տեսնում ենք հանքահումքային կցորդ: Մենք տեսնում ենք մեր զարգացումը խելացի և կանաչ տնտեսության մեջ, բարձր տեխնոլոգիաների մեջ, օրգանական գյուղատնտեսության մեջ: Նավթի ու գազի արդյունահանումն ընդհանրապես մեզ համար չի ապահովում զարգացում: Կարող է` 20-30 տարի լինեն ինչ-որ ներդրումներ աշխատավարձերի տեսքով, բայց ոչ ներդրումներ` ենթակառուցվածքների զարգացման գծով: Եվ ամենակարևորը բանը՝ մեր հանրությունը կլինի սոցիալապես կախյալ վիճակում»:

Կապանի նորընտիր քաղաքապետ Գևորգ Փարսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ դիրքորոշում ունի Կապանում նավթ ու գազ որոնելու կապակցությամբ: ԷկոԼուրի հարցին ի պատասխան նա ասաց. «Ես կողմ եմ տնտեսական ակտիվացման, դա կլինի տուրիզմի զարգացման հետ կապված, թե արդյունաբերության, ես կողմ եմ, որ լինի տետեսական ակտվություն, իհարկե, ոչ մի ձևով չվնասելով էկոլոգիային»:

Հիշեցնենք, որ «Ագապե» ՍՊԸ-ի նավթի ու գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի հանրային լսումները, որոնք պետք է անցկացվեին նոյեմբերի 2-ին` Կապանում, հետաձգվել են Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի առաջարկով:

ecolur.org

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46