Սիսիանում դեմ են բուժկենտրոնի լուծարմանը. պայքարը շարունակվում է

22.05.2018 16:39
1326

Սիսիանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը շարունակում է բողոքը` կապված բուժկենտրոնի լուծարման խնդրի հետ: Ինչպես հայտնի է` այս տարվա ապրիլի 12-ին կառավարությունը որոշում էր կայացրել լուծարել «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն եւ այն միավորել Սիսիանից 9 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական հոսպիտալին: Սա հարուցել է բուժկենտրոնի աշխատակիցների եւ ազգաբնակչության դժգոհությունը։ Խնդրի վերաբերյալ ArmLur.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Սիրակ Սիրեկանյանը նշեց. «Հիվանդանոցը կենտրոնական ճանապարհից բավական հեռու է գտնվում` մոտ 7 կմ, իսկ մինչեւ հոսպիտալ՝ 9 կմ է հեռավորությունը: Սա լուրջ խնդիր է ոչ միայն մարդկանց համար, այլեւ` բժիշկների: Թե՛ հիվանդանոցում, թե՛ հոսպիտալում որակյալ մասնագետներ են, բայց խնդիրն այն է, որ այս հեռավորությունը բացասաբար է ազդում հիվանդի վրա` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ հիվանդանոցը սպասարկում է ոչ միայն Սիսիան քաղաքի բնակչությանն, այլեւ հարակից շուրջ 36 համայնքների»։ Սիրեկանյանը շեշտեց նաեւ, որ կառավարությունը որոշում է կայացրել հիվանդանոցը լուծարելու մասին, սակայն հստակ օր նշված չի եղել: Որոշումը կայացվել է ապրիլի 12-ին, սակայն իրենք այդ մասին տեղեկացել են մայիսի 2-ին: «Դա այն ժամանակ, երբ տեղեկացրին, որ Պաշտպանության նախարարությունից եկել են ընդունում եւ հանձնում իրականացնելու: Մայիսի 2-ից հետո՝ բաժնի վարիչներով եւ բուժաշխատողներով, մենք բազմաթիվ նամակներ ենք գրել ե՛ւ ՊՆ-ին, ե՛ւ Առողջապահության նախարարությանը, բայց, մեկի պատասխանն ենք ստացել: Նշվում է, որ հիվանդանոցը ոչ որակյալ բուժօգնություն է ցուցաբերում: Սա իրականությանը չի համապատասխանում, մեր ուժերի ներածին չափով անում ենք ամեն հնարավորը: Ավելին, վերջին տարիներին հիվանդանոցը իր մատուցած ծառայություններով բարձր գնահատականի է արժանացել տարածաշրջանի նման հաստատությունների շարքում եւ դրա դիմաց ֆինանսական որոշակի բոնուսներ ստացել։ Մեզ հետաքրքրում է, թե ինչու՞ մենք ու բուժաշխատողները տեղյակ չենք կատարվող իրողություններից»,- նշեց նա: Վիրաբույժն ասաց նաեւ, որ Սիսիանի եւ հարակից գյուղերի բնակչությունը շարունակելու է պայքարել, որպեսզի հիվանդանոցը չլուծարվի եւ իրենք գնալու են մինչեւ վերջ: Բուժհաստատության աշխատակիցների պնդմամբ, դեռեւս հայտնի չէ, թե լուծարվելուց հետո ինչ ճակատագիր է սպասվում շուրջ 160 աշխատակիցներին։ Նշենք, որ բուժկենտրոնի աշխատակիցները եւ Սիսիանի ազգաբնակչությունը ստորագրահավաք են նաեւ իրականացրել` ընդդեմ բուժկենտրոնի լուծարման: Հավաքվել է ավելի քան 3000 ստորագրություն: Սյունիքի մարզի ոլորապտույտ ճանապարհներն, ինչպես հայտնի է` անբարեկարգ վիճակում են եւ այդ հատվածներով երթեւեկելը, հատկապես ձմռանը խիստ դժվարանում է: Եվ այս իրավիճակում եթե բժշկական կենտրոնը փակվի, բնակչությանն առաջին բուժօգնություն ցուցաբերելը կդառնա անհնար: 

armlur.am

22 մայիսի 2018թ.

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22