Հայաստանում Իրանի դեսպան. Իրանական բեռնատարներից վճարների գանձումը դեմ է եռակողմ համաձայնությանը

25.10.2021 17:19
1357

Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հայտարարել է, որ ըստ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հրադադարի համաձայնագրի՝ տարանցիկ ճանապարհը պետք է ունենար իր նախկին կարգավիճակը մինչև նոր ճանապարհի ավարտը: Նա նշել է. «Ցավոք, մենք տեսանք, որ ադրբեջանական կողմն իրանական բեռնատարներից վճար էր գանձում»: Այս մասին ասել է դեսպանը Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, գրում է Pars Today-ը։

Աբբաս Բադախշան Զոհուրին, նշելով, որ Իրանի անկախության օրվանից Իրան-Հայաստան հարաբերությունները լավ են և ամենաբարձր մակարդակի վրա, և չնայած տարբեր կառավարությունների վերելքներին ու վայրէջքներին, դրանք միշտ  դրական են եղել, հավելել է. «Մենք Հայաստանի հետ ունենք մի քանի հազար տարվա երկար պատմություն, և հայ հայրենակիցների առկայության շնորհիվ այդ հարաբերություններն ավելի ամուր են։ Այնուամենայնիվ, երկու երկրների միջև լավ քաղաքական հարաբերություններին զուգահեռ, մենք տնտեսական հարթությունում չենք ունեցել ցանկալի արդյունքներ, ինչպես պետք է ունենայինք»:

Հարավ-հյուսիս տարանցիկ ճանապարհին մասին նա նշել է, որ իրենք ունեն Հնդկական օվկիանոսի ճանապարհը դեպի Չաբահար և Պարսից ծոց, այնուհետև երկաթուղային ճանապարհ դեպի Ջոլֆա-Հայաստան-Վրաստան և Սև ծով, որը անվտանգ և շատ հարմար երթուղի է առևտրի համար, և այս ճանապարհին գտնվող երկրները կարող են  օգտվել դրա առավելություններից:

«Տրանսպորտային երթուղու մի մասը կապված է Սիսիանի ճանապարհի հետ, որը 60 կմ երկարություն ունի և գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում: Ձեռնարկվող միջոցառումների արդյունքում, այս ճանապարհը կարճացնում է նախորդ ճանապարհը: ՀՀ կառավարությունը վերականգում է այս ճանապարհը և Իրանն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի  կառուցման աշխատանքներին: Հաշվի առնելով, որ ճանապարհաշինության, թունելների և կամուրջների կառուցման ոլորտում Իրանի հնարավորությունները տեսանելի չեն հարակից շատ երկրներում, այս առնչությամբ Իրանի մասնակցության շուրջ բանակցությունները շարունակվում են», ասել է դեսպանը։

Բադախշան Զոհուրին հարավ-հյուսիս տարանցիկ ճանապարհի խնդիրների մասին ասել է, որ այս ճանապարհի մի մասը գտնվում է Գորիսի տարածաշրջանում՝ 21 կմ երկարությամբ, որի երկու հատվածը նախկին խորհրդային քարտեզների համաձայն գտնվում են Ադրբեջանի տարածքում:

«Ըստ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների, այս ճանապարհը պետք է գործեր նախկին կարգավիճակով, մինչև նոր ճանապարհի ավարտը: Սակայն ցավոք, որոշ ժամանակ առաջ ադրբեջանական կողմը ճանապարհը սկզբում փակեց երկու օրով, իսկ այն բացելուց հետո, իրանի բեռնատարներից վճարներ են գանձվում»,-ասել է դեսպանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40