Հայաստանում կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ, Լարսը փակ է

17.01.2019 10:59
1110

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Շիրակի մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Լոռու մարզում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղում է ձյուն: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձնաբուք է:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ: Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից էլ հաղորդել են, որ ռուսական կողմում կա կուտակված 97 բեռնատար և 79 մարդատար ավտոմեքենա:

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրից մինչև Բագրատաշեն հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ, տրանսպորտային երթևեկության այլընտրանքային երթուղին է՝ Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման:

2018 թվականի հունիսի 30-ից Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մետր հատվածը միակողմանի փակ է:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40