Հայաստանում նախատեսվում է արգելել կենդանիներին հակաբիոտիկներով գիրացնելը. նաեւ կստուգվի մթերքներում դրանց քանակը

25.02.2019 14:59
1320

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ է ներկայացրել կառավարություն, որով նախատեսվում է վերահսկողություն իրականացնել կենդանական ծագման սննդամթերքում հակաբիոտիկների մնացորդային առկայության նկատմամբ եւ սահմանել, որ դեղային կերը եւ հակաբիոտիկ պարունակող կերային հավելումները պետք է կիրառվեն բացառապես անասնաբուժական նպատակով:

Հայտնի է, որ հակաբիոտիկների չհիմնավորված կիրառումը հղի է լուրջ վտանգներով: Առողջապահության ոլորտի մասնագետները համաշխարհային մակարդակով ահազանգում են, որ հակաբիոտիկներն այս տեմպերով չարաշահելու հետեւանքը կարող է լինել այն, որ դրանք կորցնեն իրենց ազդեցությունը, եւ մարդկությանը դարձյալ պատուհասի վարակիչ հիվանդությունների անկառավարելիությունը:

Այսօր մարդիկ հակաբիոտիկների օգնությանն են դիմում տարատեսակ հիվանդությունների դեպքում, առանց պարզելու՝ դրանք վիրուսի՞, թե՞ մանրէի հետեւանք են: Մինչդեռ հակաբիոտիկները ցուցված են միայն մանրէով հարուցված հիվանդությունների ժամանակ: Ու այդ դեղորայքի անպատեհ կիրառման հետեւանքով առաջանում է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ձեռք բերած մանրէ: Ու եթե առողջապահության ոլորտում որոշակի քայլեր ձեռնարկվեցին՝ անցանկալի հետեւանքները կանխելու ուղղությամբ եւ, մասնավորապես, պահանջ դրվեց, որ դեղատներում հակաբիոտիկները վաճառվեն միայն դեղատոմսով, ապա գյուղատնտեսության ոլորտում խնդիրը դեռ ունի կարգավորումների անհրաժեշտություն, որովհետեւ անասնաբուժության մեջ հակաբիոտիկներ են կիրառվում կենդանիների աճը խթանելու համար, տարբեր հիվանդություններ կանխարգելելու նպատակով եւ այլն: Իսկ հետագայում այդ հակաբիոտիկների մնացորդները պահպանվում են կենդանական ծագման սննդի մեջ՝ փոխանցվելով մարդու օրգանիզմ՝ իրենց հերթին նպաստելով կայունության ձեռքբերմանը:

«Փաթեթը ներկայացվել է կառավարություն, որով կարգավորվում է հակաբիոտիկ պարունակող կերային հավելումների օգտագործումը, այսինքն՝ դրանով մենք հստակ սահմանում ենք, որ որպես կերային հավելում, հակաբիոտիկներն օգտագործվում են բացառապես բուժման նպատակով: Փորձում ենք մի փոքր այդ դաշտը կարգավորել, քանի որ ունենք լուրջ խնդիրներ հանրային առողջության մակարդակով: Հակաբիոտիկերի նկատմամբ կայունության ձեւավորման գործընթացքում մեծ դեր են խաղում հենց հակաբիոտիկները, որոնք փոխանցվում են մարդկանց կենդանական ծագման մթերքների միջոցով: Եթե անասնաբուժության ոլորտում հակաբիոտիկները կիրառվում են զուտ բուժական նպատակով, ապա անասնաբուծության ոլորտում դրանք, որպես կերային հավելումներ, օգտագործվում են բավականին հաճախակի եւ չկանոնակարգված կերպով»,- մեզ հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության բաժնի պետ Աշխեն Շիրվանյանը:

Նա չբացառեց, որ հաջորդ քայլով կարող է քննարկվել անասնաբուժական դեղատներում հակաբիոտիկների ազատ վաճառքն արգելելու հարցը, որովհետեւ ի տարբերություն սովորական դեղատների, այստեղ անասնաբույժի տրամադրած դեղատոմսի առկայությունը պարտադիր չէ:

Բայց չնայած մտահոգիչ համարվող խնդրին, Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքում հակաբիոտիկների թույլատրելի մնացորդային քանակի վերաբերյալ ուսումնասիրություններ պետական մակարդակով չեն իրականացվում: Այդ դեպքում ինչպե՞ս է չափվում վտանգի առկայությունը կամ դրա աստիճանը:

«Եթե անընդհատ հսկողություն չենք իրականացնում, դա չի նշանակում, որ խնդիր չունենք: Խնդիր իրականում բոլոր տեղերում էլ կա: Այսօր այս խնդիրը ոչ միայն Հայաստանի Հանրապետության մակարդակով է, այլ ամեն տեղ: Ե՛վ ԵԱՏՄ անդամ պետությություններում է արձանագրված, եւ բոլոր տեղերում, որտեղ անտիբիոտիկների խնդիր կա: Պարզապես պետք է դա դարձնենք հսկողության պարտադիր գործիք եւ կարողանանք հետեւել հակաբիոտիկների օգտագործման մակարդակին»,- ասաց գյուղնախարարության սննդի անվտանգության բաժնի պետը:

Կառավարությանը ներկայացված օրենսդրական փաթեթն ընդունվելու դեպքում նախատեսվոմ է մշտական վերահսկողություն սահմանել սննդի այն տեսակների նկատմամբ, որոնք համարվում են ռիսկային եւ ենթադրվում է, որ պետք է պարունակեն հակաբիոտիկներ: Մեխանիզմներն ու պատասխանատվության հարցերը կհաստակեցվեն հաջորդիվ: Իսկ սննդամթերքում հակաբիոտիկների թույլատրելի քանակը որոշելիս Հայաստանը պետք է առաջնորդվի ԵԱՏՄ-ի կողմից կիրառվող N28 որոշումով, որով սահմանված են տարբեր մթերքներում հակաբիոտիկների թույլատրելի մնացորդային քանակները:

armtimes.com

Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ)

01.02.2026 11:17

Կրթությունը՝ կայուն և արդյունավետ արտադրության հիմքում

01.02.2026 10:47

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53