Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների աճ

06.12.2019 14:19
1262

Հայաստանի Հանրապետությունում սկսվել է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը, ներկայումս նկատվում է դրանց աճ:

Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

«Սուր շնչառական վարակների սեզոնը սկսվում է յուրաքանչյուր տարվա 40-րդ շաբաթից, այսինքն՝ հոկտեմբերից, և շարունակվում մինչև հաջորդ տարվա մայիս ամիսը ներառյալ: Համաձայն իրականացված վերլուծությունների՝ արդեն նկատվում է շնչառական վարակների աճ»,- նշեց Թորոսյանը և հավելեց, որ այս տարի ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե նույնն են, ընդ որում` 2019 թվականին ծանր դեպքերը քիչ են:

Նրա խոսքով՝ պոլիկլինիկաներ դիմողներն ավելի շատ են, քան ստացիոնար բուժում ստացողները, ինչը վկայում է դեպքերի ոչ այդքան ծանր լինելու մասին։

«Հանրապետությունում առավել տարածված են A և B տեսակների գրիպները։ Խորհուրդ եմ տալիս քաղաքացիներին լինել զգոն, կանխարգելիչ նպատակներով ավելի շատ հեղուկ խմել, հաճախ լվանալ ձեռքերն ու սահմանափակել շփումն արդեն վարակված մարդկանց հետ։ Վերջիններին հորդորում եմ տանից դուրս չգալ, ինքնաբուժությամբ չզբաղվել ու հակաբիոտիկներ չօգտագործել»,- շեշտեց մասնագետը և կոչ արեց քաղաքացիներին գրիպի դեմ պատվաստում ստանալ։

Ռիսկային խմբում ներառված քաղաքացիների՝ հղիների, թոշակառուների, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, մանկահասակ երեխաների, բուժաշխատողների, զինծառայողների և նորակոչիկների համար, գրիպի դեմ պատվաստումներն անվճար են։
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40