Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ԱՅՈ»-ի կողմնակիցներն այս պահին հանդիպում են գորիսեցիների հետ։
Հիշեցնենք, որ նրանք, այդ թվում՝ ՀՀ վարչապետը երեկ քարոզարշավը սկսել են Սյունիքի մարզից։ Նրանք արդեն եղել են Մեղրի և Քաջարան, Կապան քաղաքներում և Տեղ համայնքում։