Հայաստանում քնի խանգարումների խնդիրը բավական տարածում ունի

15.03.2019 14:21
1221

Հայաստանում «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա»-ի կատարած հետազոտության արդյունքների համաձայն` քնի խանգարումների խնդիրը բավական տարածում ունի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում հետազոտության արդյունքները ներկայացնելիս «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա»-ի նախագահ, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը նշեց, որ հարցմանը մասնակցածների 52 տոկոսն ունի քնի խանգարում: Քնի տարբեր խանգարումներ ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ, քան տղամարդկանց: Հարցման արդյունքների համաձայն՝ քնի խանգարումներ ունեցող անձանց 7.4 տոկոսն օգտագործում է ալկոհոլ, 19.5 տոկոսը՝ ծխախոտ, 66 տոկոսը կոֆեին, 61.5 տոկոսը սնվում է ուշ: Ղեկին քնելու խնդրին առնչվել է հարցվածների 15.7 տոկոսը: Ընդհանուր առմամբ, տարածված խնդիրներից է անքնությունը, խռմփոցը, շնչադադարը, անհանգիստ ոտքերի համախտանիշը, քնի պարալիզը, լուսնոտությունը և այլն:

«Քնի խանգարումների հետևանքով կարող են առաջանալ բազմաթիվ խնդիրներ: Օրինակ` սրտանոթային խնդիրներ, հակվածություն դեպի բարձր զարկերակային ճնշում, շեղվում է նյութափոխանակությունը: Դա կարող է բերել ճարպակալման, գիրացման: Չմոռանանք նյարդահոգեբանական պահը, անքնության հետևանքով մարդը կարող է դառնալ նյարդային, տագնապային: Հիշողությունն է տուժում, անձն ունենում է վատ կենտրոնացվածություն»,-ասաց Սամսոն Խաչատրյանը:

Նյարդաբան Լուսինե Վարդանյանը նշեց, որ շատ կարևոր է քնի հիգիենայի պահպանումը:

«Առաջին հերթին խորհուրդ է տրվում ֆիքսել քնի ժամը, կոնկրետ ժամի քնել և կոնկրետ ժամի արթնանալ: Քնի տևողությունը մեծահասակների պարագայում պետք է լինի գոնե 7 ժամ: Խորհուրդ չի տրվում երեկոյան ժամերին խմել ակտիվացնող, էներգետիկ միջոցներ, կլինի թեյ կամ սուրճ, կոֆեին պարունակող ըմպելիք: Խորհուրդ չի տրվում երեկոյան ժամերին մեծ քանակությամբ առատ սնվել: Չի թույլատրվում անկողնու մեջ հեռուստացույց դիտել, հեռախոսով, սմարթֆոններով զբաղվել»,-ասաց Լուսինե Վարդանյանը:

Հետազոտությունն անցկացվել է հանրապետության 4 բնակավայրում՝ Երևան, Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ: Հարցմանը մասնակցել է 18-ից բարձր 1001 քաղաքացի: Հարցումն անց է կացվել հարցարանի միջոցով կամավոր հարցազրուցավարի մասնակցությամբ: Հարցումը ներառում է բոլոր հիմնական քնի խանգարումների վերաբերյալ կետեր՝ կապված քնելու ժամերի, խռմփոցի, ցերեկային քնկոտության, քնի վարքային երևույթների հետ:

armenpress.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34