Խոսք հիշատակի. Հրանտ Գրիգորյան

16.03.2021 14:22
3257

Երկրային կյանքին հրաժեշտ է տվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության «Զանգեզուր» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Հրանտ Գրիգորյանը, ում  աշխատասիրությունը, գործին նվիրվածությունը ուղեկցել են ողջ գիտակցական կյանքի ընթացքում:

Հրանտ Գրիգորյանը ծնվել է 1940 թվականի նոյեմբերի 20-ին Ղափանի շրջանի Չափնի գյուղում կոլտնտեսականի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի, միջնակարգը՝ Արծվանիկի դպրոցում:

Խորհրդային բանակում ծառայելուց հետո սովորել եւ ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը ինժեներ-էլեկտրիկի մասնագիտությամբ: Բուհում ստացած գիտելիքները նախ օգտագործեց մանկավարժության ոլորտում՝ դասավանդելով Ղափանի լեռնամետալուրգիական տեխնիկումում: Այնուհետեւ նրա կենսագրությունը մինչեւ կյանքի ավարտը կապվում է մի ոլորտի հետ՝ էներգետիկա:

Բուհն ավարտել էր «Էլեկտրական կայաններ» մասնագիտացմամբ, ուստի վստահեցին ռելեական պաշտպանության եւ ավտոմատիկայի ծառայության ճարտարագետի պաշտոնը, մոտ 15 տարի եղել է ծառայության պետը, 1982 թ. նշանակվել է գլխավոր ճարտարագետի տեղակալ, 1993-ից նշանակվել է գլխավոր ճարտարագետ: Էներգետիկների համար պատասխանատու ժամանակաշրջան էր Արցախյան առաջին պատերազմը. անքուն գիշերներ, գերլարված ճիգեր էին պահանջվում հրետակոծությունից տուժած ենթակայանների եւ էլեկտրագծերի նորոգումն իրականացնելու համար: Այդ ամենում նա իր եւ իր ենթակաների հանդեպ խիստ պահանջկոտ էր: Վարպետ-դաստիարակ է եղել երիտասարդ կադրերի համար, նրանց սիրով փոխանցել էր իր փորձն ու գիտելիքները, եղել նրանց բարի խորհրդատուն եւ ուսուցիչը:

Իր մասնագիտական բարձր որակների շնորհիվ նա մասնակցել է 400 ԿՎ «Իրան-Հայաստան» 3-րդ գծի ծրագրի եւ 220 ԿՎ «Ագարակ» ենթակայանի վերակառուցման աշխատանքներին:

2007 թ. նրան շնորհվել է «Վաստակավոր էներգետիկ» բարձր կոչում:

Անուրանալի է Հրանտ Գրիգորյանի ավանդը Սյունիքի տարածաշրջանի էներգետիկայի զարգացման բնագավառում։ Աշխատանքին նվիրվածության եւ պարտաճանաչության համար բազմիցս խրախուսվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության տնօրինության կողմից։

Բազմափորձ ճարտարագետի, պարկեշտ մարդու, հավատարիմ ընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա ճանաչողների սրտերում։

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության կոլեկտիվը եւ տնօրինությունը, հանձին գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանի, խորապես վշտացած է Հրանտ Գրիգորյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում է հանգուցյալի հարազատներին ու մտերիմներին։    

«Զանգեզուր» մասնաճյուղի տնօրեն Ռոբերտ Կոստանդյան

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34