Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը

03.04.2026 16:15
413

Հայաստանում, մի քանի գերատեսչությունների ներգրավվածությամբ, քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվում է ՀՀ ԿԳՄՍ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների կողմից։

«Իրականացվում է հետազոտություն, որպեսզի դուրս բերվեն բոլոր հիմնական հնարավորությունները, ռիսկերը, խնդիրները։ Այդ ամբողջական պատկերն ունենալուց հետո նոր հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ կարգավորումներ են պետք, ինչպես դրանք ճշգրիտ ու թիրախային կիրառվեն։ Ըստ այդմ էլ կհասկանանք, թե որ կայքերն են սահմանափակվում։ Թեման զգայուն է, հարցադրումները, շերտերը բավական շատ են։ Մեր կողմից հարցեր են բարձրացվել այն մասին, թե որքանով է հնարավոր լինելու սարքավորումը երեխայի հետ նույնականացնելը։ Դա կարևոր է, որ վստահ լինենք, որ վերահսկում ենք այդ որոշումը»,-ասաց Թամարա Սարգսյանը։

Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ այս ոլորտում խնդիրներ կան և հարցերը կարգավորելու անհրաժեշտություն կա։ Երեխաների թվային պաշտպանվածությունն առաջնահերթություն է, պետությունը պետք է վստահ լինի, որ թվային միջավայրում երեխաներին պաշտպանելու համար բավարար գործիքներ ու կարգավորումներ է ստեղծել։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25