Հայաստանում սեպտեմբերի 17-20-ը կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով

04.03.2024 12:33
676

Հայաստանում սեպտեմբերի 17-20-ը կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը, որը կազմակերպել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

 Գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք՝ գագաթնաժողովը կհյուրընկալի սփյուռքի և Հայաստանի՝ շուրջ 1000 ներկայացուցիչների: Հայաստանի և սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը կքննարկվեն միասնական հարթակում տարբեր ձևաչափերի շրջանակներում: Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն.

«Հայաստան-սփյուռք առողջ համագործակցության գլխավոր նախադրյալն անկեղծ երկխոսությունն է: Համահայկական իրականության ներկայիս մարտահրավերների հաղթահարման գործում համահայկական միասնականությունը և գաղափարների ու լուծումների համատեղումը միակ ուղղորդող ճանապարհն են ներկայի բարեփոխման և կայուն զարգացման համար: Սփյուռքը և հայրենիքը կարիք ունեն ներգրավվածության և ներառականության նոր հնարավորությունների և ուղիների: Հայաստանը սփյուռքում և սփյուռքը Հայաստանում պետք է դառնան օրակարգային թեմաներ՝ ունենալով առավելագույն մասնակցություն համահայկական իրականության զարգացման բոլոր գործընթացներում: Այս համատեղ աշխատանքի և երկկողմ պատասխանատվության ստեղծման ճանապարհին հայ իրականության երկու հանգույցները՝ հայկական պետությունը և հայկական սփյուռքը, կարիք ունեն երկխոսության և համագործակցության նոր և դինամիկ հարթակների: Համաշխարհային հայկական գագաթնաժողովները նախ և առաջ ռազմավարական քննարկումների, փոխըմբռնման և լուծումների հարթակներն են»,- անդրադառնալով գագաթնաժողովի կարևորությանը՝ նշել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սփյուռքի համայնքներում ակտիվ ներգրավվածություն ունեցող գործիչները, մասնագիտական խմբերի ներկայացուցիչները, համահայկական, երիտասարդական, մշակութային, կրթական, գործարար և այլ կառույցների անդամները, ովքեր հետաքրքրված են համաժողովին մասնակցությամբ, կարող են լրացնել հայտադիմումը: Մասնակիցների վերջնական ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով:

200.jpg (522 KB)

300.jpg (543 KB)

Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին, որին մասնակցություն են ունեցել 600-ից ավելի մասնակիցներ 50-ից ավելի երկրներից և 130 բանախոսներ 15 երկրներից: Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է համահայկական նշանակության հարցերի լայն շրջանակ, որոնց արդյունքում բարձրաձայնված առաջարկները և հարցադրումները հիմք  են հանդիսացել Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարության մշակման համար:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22