Հայաստանը 100-ից 26 միավոր է ստացել․ SIGMA-ն գնահատել է հանրային կառավարման ոլորտը

17.01.2026 10:56
489

Հնարավոր 100-ից՝ 26 միավոր․ այսպիսին է Հայաստանի հանրային կառավարման որակի գնահատականը, որը տվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող SIGMA նախաձեռնությունը։ Այն, ըստ էության, կառավարությունների աշխատանքը գնահատող մարմին է։ 

Նախաձեռնությունը հրապարակել է 2025 թվականի վերաբերյալ զեկույցը, որում ՀՀ-ն 0 միավոր է ստացել մի քանի կարևոր ուղղություններով։ Դրանք են՝  

Թափանցիկության ապահովման ռազմավարական և ինստիտուցիոնալ ձևավորում,

հանրային տեղեկատվության սահմանում,

հանրային տեղեկատվության հասանելիության իրավունքի արդյունավետ վերահսկող մարմին։

«Կառավարության գործունեությունը բավարար չափով թափանցիկ չի: Իհարկե, որոշ տվյալներ Կառավարությունը հրապարակում է, բայց միայն դրանք հրապարակելը բավարար չի։ Շատ կարևոր է, թե ինչպես է գործադիրը որոշումներ կայացնում առանձին հարցերի վերաբերյալ, այդ որոշումների հիմնավորվածությունը, այդ որոշումների կայացման գործընթացը, ինչպես են գալիս դրան, այդ մասերը թափանցիկ չեն»,- նշում է Պետական ֆինանսավորման և կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը։

SIGMA-ն մատնանշել է օրենսդրական դաշտի և ինստիտուցիոնալ կառուցվածքի թերությունները, ինչպես նաև թափանցիկության չափանիշների պահպանման նկատմամբ վերահսկողության բացակայությունը։ Զեկույցում ասվում է՝ քաղաքական հստակ պատասխանատվության և ուղղորդման պակասը խոչընդոտում է այս ոլորտում առաջընթացին։

«Կառավարության նիստերի օրակարգ, այո, այնտեղ մի լայն շրջանակ կա հարցերի, որոնք, օրինակ, առանց քվեարկության են ընդունվում։ Որտե՞ղ է կայացվում այդ որոշումը, ովքե՞ր են կայացնում դրա վերաբերյալ որոշումը, փաստորեն, վերջում Կառավարությունը միայն դառնում է դակող մարմին։ Ինչ-որ մի ուրիշ տեղ կայացրած որոշումն իրենք ուղղակի հաստատում են»,- ասաց Քյուրումյանը։

Հայաստանում հանրային տեղեկատվության հասանելիության իրավունքն ապահովվում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, սակայն այն, ըստ ՍԻԳՄԱ-ի, լիովին համատեղելի չէ ոլորտի միջազգային չափանիշների հետ։ Օրենքը բավարար հստակություն չի ապահովում բացահայտման ենթակա տեղեկատվության, ինչպես նաև թափանցիկության ռեժիմի ներքո ընդգրկվող մարմինների սահմանման հարցում։ 

Զեկույցի հեղինակները նաև ուսումնասիրել են բոլոր նախարարությունների կայքերը և պարզել, որ կան խնդիրներ նաև բարձրագույն ղեկավարների աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության հարցում։ 

Այս զեկույցի ֆոնին լրահոսը ողողված է պետական տարբեր գերատեսչություններում բաժանված պարգևավճարների վերաբերյալ լուրերով։ Միայն դեկտեմբերին վարչապետի աշխատակազմը 417 մլն դրամ պարգևավճար է ստացել։

«Այս ամենի արդյունքում պետական կառավարման համակարգի աշխատանքը պիտի դառնա և դառնում է ավելի արդյունավետ, իսկ դրա առաջնային շահառուները թոշակառուներն են, սոցիալական խոցելի խավերը, որոնց, ինչպես տեսնում եք, երկար ժամանակ ցածր և ծրարով աշխատավարձ ստանալու պայմաններում, այնպես չէ, որ շատ բան է փոխվել»,- հունվարի 15-ին Կառավարության նիստից հետո ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պարգևատրվել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ առաջին անգամ է օգտվում այս հնարավորությունից։ Զեկույցում նշվում է՝ քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ Կառավարությունը երբեմն դիտավորյալ թաքցնում է հանրությունից կարևոր տեղեկատվություն, որը կարող էր հրապարակվել։

«Օրինակ՝ Հայաստանի հանրային հատվածի բարեփոխումների վերաբերյալ, իրենք 2019 թվականին բազային հաշվետվություն էին հրապարակել, թե ինչպիսին է հանրային կառավարումը Հայաստանում։ Եվ ենթադրվում էր, որ հիմա պետք է արձանագրված լինեն զարգացումները, թե ինչ դրական զարգացումներ են եղել 2019-ից հետո, և հիմնական արձանագրում՝ զարգացումները տեղի են ունեցել էլեկտրոնային կառավարման բնագավառում, մնացած հարցերի հետ կապված, ըստ էության, տեսնում ենք, որ առաջընթաց չկա»,- ասաց փորձագետը։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը, ընդհանուր առմամբ, առաջընթաց է գրանցել պետական կառավարման համակարգի գործառնական արդյունավետության բարելավման ուղղությամբ։ Հանրային ֆինանսների կառավարման և պետական ծառայությունների թվայնացման ոլորտներում արձանագրվել են էական ձեռքբերումներ, սակայն պետական կառավարման բարեփոխումների (ՊԿԲ) բոլոր ոլորտներում դեռևս կան ուղղություններ, որոնք պահանջում են զգալի հետագա զարգացում։

Հենց SIGMA-ն է գնահատում Եվրամիությանն անդամակցության հավակնող տարբեր երկրների օրենսդրությունների համապատասխանություննը անհրաժեշտ չափանիշներին։ Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանն այս հարցում դեռ շատ աշխատանք ունի անելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

factor.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08