«Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»․ Ալիև

06.03.2021 11:23
2180

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու համար, հայտնում է Minval.az–ը:

«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ: Փոխվարչապետներն արդեն քանի՞ անգամ են հանդիպել: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Հիմա Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք», - ասել է Ալիևը իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում և հավելել, – «Պատերազմի հետևանքներից մեկը, իհարկե, Զանգեզուրի միջանցքն է, որն այսօր քննարկման առարկա է դարձել: Զանգեզուրի միջանցքը պատմական նվաճում է: Այն փաստը, որ այս հարցն արտահայտված է եռակողմ հայտարարության մեջ, մեզ համար քաղաքական մեծ հաղթանակ է: Ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ, կան բազմաթիվ առաջարկներ, տրանսպորտային և կապի բազմաթիվ նախագծեր արդեն իսկ քննարկվում են, և դա մեր հաջորդ պատմական հաջողությունը կլինի»:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11–ին Մոսկվայում կայացել էր եռակողմ հանդիպում Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև, որի ընթացքում քննարկվել էին տարածաշրջանի տրանսպորտային ուղիներին վերաբերվող հարցերը և որոշվել էր, որ հետագա և մանրամասն քննարկումները կիրականանան երեք երկրների փոխվարչապետերի հանդիպումների ձևաչափով։

tert.am

Ռուսաստանը պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցությունը․ Գալուզին

10.02.2026 10:27

Վաշինգտոնը մտադիր է ավարտին հասցնել TRIPP-ը և վերաձևակերպել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը․ Известия

10.02.2026 10:26

Ձյուն, մերկասառույց․ ի՞նչ վիճակ է ՀՀ ճանապարհներին 

10.02.2026 10:24

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը. ԿԸՀ

09.02.2026 23:11

Ի՞նչ նպատակով է ԱՄՆ փոխնախագահ Վենսը այցելում Հայաստան և Ադրբեջան. հանրահայտ Փոլ Գոբլի մեկնաբանությունը

09.02.2026 22:27

ԹՐԻՓՓ-ի միջոցով մեծ մասնավոր կապիտալ է հոսելու Հայաստան․ Վենս

09.02.2026 20:21

Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր. Փաշինյանը մանրամասներ է հայտնել

09.02.2026 20:10

Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը

09.02.2026 19:35

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ ստորագրում ենք երկկողմ փաստաթուղթ. վարչապետ

09.02.2026 19:29

Նիկոլ Փաշինյանը նախագահի նստավայրում դիմավորել է Ջեյ Դի Վենսին

09.02.2026 18:05

Արսեն Գրիգորյան. «Այսօր չորս կողմից փորձում են հոշոտել մեզ, և միակ տարբերակն ու ներկայիս գերխնդիրը մշակույթի խրամատն արժանապատվորեն պահելն է»

09.02.2026 17:03

ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան փոխնախագահ Վենսի այցից առաջ

09.02.2026 16:47