9 ժամ 25 րոպե և 37,5 կմ. ավարտվեց Նիկոլ Փաշինյանի համաերևանյան քայլարշավը

24.11.2018 20:02
1278

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համաերևանյան երթը Հանրապետության հրապարակում: Մարդիկ վանկարկում էին «Նիկո՛լ, վարչապե՛տ»:

Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց երթի մասնակիցներին՝ այսօրվա քայլարշավը որակելով որպես «աննախադեպ», Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ «ամենատևականը և ամենաերկարը»:

«Հպարտանում եմ բոլորովդ: Մեր երթը տևեց ուղիղ 9 ժամ 25 րոպե և 37,5 կիլոմետր»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իրենք այդ քայլով ի ցույց դրեցին, որ «մեր կամքը ամուր է քարից էլ, և մեր ոգին հանձնվել չգիտի»:

«Մենք ժողովրդի իշխանությամբ Հայաստանը կառաջնորդենք դեպի ազատություն, զարգացում, երջանկություն այնքան ժամանակ, քանի դեռ մեր ժողովուրդը դա կցանկանա, իսկ այսօր մենք տեսանք հազարավոր քաղաքացիների, հազարավոր քաղաքացիների ողջունեցինք, հազարավոր քաղաքացիների աչքերի մեջ նայեցինք, հազարավոր քաղաքացիների օրհնությունը ստացանք, և ես այսօր ուզում եմ ասել, որ այսօրվա մեր երթը ուներ երկրորդ խորհուրդ: Երկրորդ խորհուրդը հետևյալն է՝ ըստ էության, սա քավության ճանապարհ է, քանի որ մենք 6 ամիս առաջնորդում ենք Հայաստանը կառավարության, իշխանության կարգավիճակով: Եվ սա քավության երթ էր մեր թույլ տված հնարավոր բոլոր վրիպումների, սխալների համար և սա քավության երթ էր բոլոր այն քաղաքացիներին, ի հարգանս, ովքեր որևէ կերպ դառնացել են այս ընթացքում»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

shantnews.am

 

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24