Խաղաղության պայմանագրում անկլավների հարց չի քննարկվել. Արմեն Խաչատրյան

30.10.2023 19:32
802

Արմեն Խաչատրյանի գնահատմամբ` խաղաղության 3 հիմնական սկզբունքների շուրջ գոնե ձևական համաձայնություն կա և՛ միջազգային հանրության, և՛ ՀՀ–ի, և՛ Ադրբեջանի կողմից։

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրում անկլավների հարց չի քննարկվել։ ՀՀ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Այստեղ հարցը 3 սկզբունքների համաձայնեցումն է, մնացածը տեխնիկական բնույթի հարցեր են` քարտեզները, սահմանները, աշխատանքների իրականացման ժամկետները։ Ադրբեջանն այդ սկզբունքների շուրջ ձևական համաձայնություն ունի, սակայն հնարավոր չէ կռահել, թե Ադրբեջանն ինչ գործնական քայլեր կձեռնարկի, որ այդ համաձայնությունները կյանքի կոչի»,– նշեց Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։

Ըստ Խաչատրյանի` այդ երեք կետի շուրջ գոնե ձևական համաձայնություն կա և՛ միջազգային հանրության, և՛ ՀՀ–ի, և՛ Ադրբեջանի կողմից։

«Ուզում ենք համոզվել, որ այդ համաձայնությունն Ադրբեջանի կողմից ոչ թե ձևական է, այլ իրական, քանի որ արդեն երկրորդ հանդիպումն է, որը չի կայանում այդ հարցերը քննարկելու համար»,– ընդգծեց պատգամավորը։

Ըստ նրա` այս պահին Ադրբեջանի կողմից ինչ-որ հապաղումներ են տեսնում, որը լավ չէ։ Խաչատրյանի կարծիքով` ամենավատ բանն այն է, երբ ընդհանրապես բանակցություններ տեղի չեն ունենում։

«Այսօր բանակցային գործընթացում բավականին մեծ առաջընթաց կա։ Ադրբեջանը մի շարք սկզբունքներում համաձայնություն տալիս է։ Միջազգային հանրությունը կարող է ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, դրանք որոշակի առումով տեղ են հասնում, կյանքի են կոչվում։ Այս «ձնագունդը» գնալով մեծանում է, և խաղաղության պայմանագիրը կյանքի է կոչվելու Ադրբեջանի մասնակցությամբ»,– ավելացրեց նա։

Նրա խոսքով` այսօր խեղաթյուրված պատկերացում կա խաղաղության պայմանագրի մասին. պայմանագիր չի նշանակում, որ հաջորդ օրվանից արդեն եղբայրություն ենք անելու, բարեկամական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ։

Արմեն Խաչատրյանի մեկնաբանմամբ` խաղաղության պայմանագիր նշանակում է երաշխիք, որ կոպիտ ասած` ՀՀ–ն չի հարձակվելու Ադրբեջանի վրա, որևէ տարածքային պահանջներ չի ունենալու, և նույնն էլ Ադրբեջանն իր հերթին` ՀՀ նկատմամբ։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40